Mnatsakan Kostanyan
Quick Facts
Biography
Մնացական Բալասանի Կոստանյան (1911, Քյորփալու, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1932), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Մնացական Կոստանյանը ծնվել է 1911 թվականին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։ Ավարտել է Էջմիածնի այգեգործական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի Ներքին Խաթունարխի դպրոցում, ակտիվորեն մասնակցել է գյուղի հասարակական աշխատանքներին, կոլտնտեսության հիմնադրմանը։ Եղել է Այգեշատի, Առատաշենի դպրոցների տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1939 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1940 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, բայց պետական քննությունները հանձնել է 1950 թվականին, պատերազմից հետո։
Մնացականը բանակ է զորակոչվել պատերազմի առաջին օրերին, ֆաշիստական զորքերի դեմ կռվել է Ղրիմի թերակղզում գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ մարտնչող հայկական դիվիզիայի հրետանային գնդում։ Մարտերում աչքի ընկած Կոստանյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1942 թվականին վիրավորվել է և փոխադրվել Ստալինգրադի հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո 2-րդ գվարդիական դիվիզիայի 535-րդ հրետգնդում մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին, ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո՝ զորացրվել։
1945-1946 թվականներին Կոստանյանը նորից անցնում է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ եղել է Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Եղել է կուսկազմակերպության քարտուղար, արժանացել է կառավարական պարգևների՝ «Մարտական ծառայությունների համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային գերազանցության» և այլ մեդալների։
Պարգևներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության» մեդալ