Mkrtich Parsamyan
Quick Facts
Biography
Մկրտիչ Ասատուրի Պարսամյան (1886, մարտի 7, գյուղ Ապուչեխ, Ակն քաղաքի մոտ - 1966, հունիսի 18, Փարիզ), հայ արձակագիր, գրականագետ, խմբագիր, մանկավարժ։
Գրող Մերուժան Պարսամյանի եղբայրն է։
Կենսագրություն
1897-1899 թթ. սովորել է Ապուչեխի, ապա՝ Մեզիրեի Կեդրոնական, Կարինի Սանասարյան վարժարաններում։ Որպես ուսուցիչ կամ տնօրեն՝ պաշտոնավարել է Մեզիրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում։ 1922 թվականին մեկնել է Փարիզ։ 1931-1940 թթ. եղբոր հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (տարեգիրք, ապա՝ ամսագիր) պարբերականը։
Պարսամյանի արձակ ստեղծագործություններն ամփոփված են «Արիւնի տօնը» (1912) և «Մեռնող գիւղին պատմութիւնը» ժողովածուներում։ «Արեւմտահայ բանաստեղծներ» (1937) և այլ մենագրություններում անդրադարձել է Միսաք Մեծարենցի, Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Րաֆֆու, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և ուրիշների կյանքին ու ստեղծագործությանը։ Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր երգարանը», որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր երգահանների կենսագրականները։
Աշխատասիրել և խմբագրել է «Ակն եւ ակնցիք» (1952) գիրքը։ «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1952) գիրքը։ «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1929, Փարիզ, 1939 թ-ից՝ «Հայ գրագետներու բարեկամներ») հրատարակչատան հիմնադիրներից։