peoplepill id: mkrtich-khanzadyan
MK
Russia Armenia
1 views today
1 views this week
Mkrtich Khanzadyan
Armenian pedagogue

Mkrtich Khanzadyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Lusaghbyur, Lori Region, Armenia
Age
102 years
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Red Star
 
Medal "For the Liberation of Warsaw"
 
Order of the Patriotic War
 
The details (from wikipedia)

Biography

Մկրտիչ Մինասի Խանզադյան (1923, Լուսաղբյուր, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Մկրտիչ Խանզադյանը ծնվել է 1923 թվականին, Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում։ 1941 թվականի հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և կարճ ժամանակ աշխատել Ջաջուռի դպրոցում։ 1942 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ 1942 թվականի դեկտեմբերի 1-ին ծառայել է 409-րդ հայկական դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ Մասնակցել է Մազդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ 1943 թվականի մայիսին տեղափոխվել է 65-րդ բանակի 413-րդ հրաձգային դիվիզիայի 982-րդ հրետանային գնդում` որպես տեղանքագրող-հաշվարկող զինվոր, որը մարտական փառավոր գործողություններով Տուլայի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերից հասել է Բալթիկ ծովի ափերը և 1945 թվականի մայիսի 9-ին դիմավորել է մեծ հաղթանակը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինգստ քաղաքի գրավումով։ Անցել է Մոգիլև, Բոբրույսկ, Մինսկ, Վարշավա, Գդանսկ քաղաքների ազատագրման, Սոժ, Նարև, Օդեր գետերի անցման ծանր մարտերով։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Մինչև պատերազմի ավարտը ու դրանից հետո էլ նա մնացել է այդ զորամասում։

Արժանացել է «Կարմիր աստղ» շքանշան, «Խիզախության համար» երկու մեդալների, «Վարշավայի ազատագրման համար» և այլ պարգևների։ Արժանացել է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի և «Հայրենական պատերազմի» շքանշանի։

Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, ընդունվել և ավարտել Հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, եղել նույն դպրոցի տնօրեն։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կոտայքի շրջան։ Նախ աշխատել էԱրզնիի գիշերօթիկ դպրոցում` որպես ուսմասվար, ապա՝ Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն։

1990 թվականին անցել է կենսաթոշակի։

Կենսաթոշակի անցնելուց հետո հեղինակել է 2 գիրք` «Իմ հայրենի գյուղը` Փամբակի Լուսաղբյուրը»և «Հիշողություններ վառոդահամ խրամատներից»։ Գիտական հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում։ Իր իննսունամյակի նախօրյակին մասնակցել է համայնքի հասարակական աշխատանքներին։

Պարգևներ

  • «Կարմիր աստղ» շքանշան
  • «Խիզախության համար» կրկնակի մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Հայրենական պատերազմի» շքանշան

Երկեր

  • Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր։ Երևան, «Հրազդան» հրատարակչություն, 2000։
  • Հիշողություններ վառոդահամ խրամատներից։ Երևան, «Զանգակ-97», 2002։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Խանզադյան Մկրտիչ Մինասի (2000)։ Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր։ Երևան: Հրազդան հրատարակչություն։ ISBN 978-99930-73-29-1 
  3. «Խանզադյան Մկրտիչ»։ byureghavan.am։ Վերցված է 2020-10-29 
  4. Խանզադյան Մկրտիչ Մինասի (2000)։ Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր (հայերեն)։ Հրազդան։ ISBN 978-99930-73-29-1  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  5. Խանզադյան Մկրտիչ Մինասի (2002)։ Հիշողություններ վառոդահամ խրամատներից։ Երևան: Զանգակ-97։ ISBN 978-99930-2-411-8 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Mkrtich Khanzadyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Mkrtich Khanzadyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes