peoplepill id: mkrtich-harutyunyan
MH
Russia
1 views today
1 views this week
Mkrtich Harutyunyan
Armenian pedagogue

Mkrtich Harutyunyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Yerevan, Armenia
Age
103 years
Education
Armenian National Agrarian University
(-1953)
Armenian State Pedagogical University
(-1968)
Awards
Order of the Red Star
 
The details (from wikipedia)

Biography

Մկրտիչ Գարեգինի Հարությունյան (1922, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Մկրտիչ Հարությունյանը ծնվել է 1922 թվականին, Երևանում։ 1940 թվականին ավարտել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը և նույն թվականին զորակոչվել կարմիր բանակ։ Ծառայել է Մերձբալթյան հատուկ ռազմական օկրուգի 8-րդ հրաձգային դիվիզիայի 140-րդ հաուբիցային գնդում։

1941 թվականին, երբ սկսվել է պատերազմը, հակաօդային պաշտպանության 2-րդ գնդում, ապա՝ առանձին զենիթային 242-րդ դիվիզիոնում Մկրտիչը նշանառու, ապա հրանոթի հաշվարկի հրամանատար էր։ Հարությունյանը պատերազմի առաջին օրվանից մինչև հաղթական ավարտը տարբեր ռազմաճակատներում մասնակցել է պատերազմական գործողություններին։ Նրա հրետանային հաշվարկը Ռիգա, Նովգորոդ, Ստարայա Ռուսսա քաղաքների և ապա Լիտվայի վերագրավման համար մղված մարտերում ոչնչացրել է Լյուֆտվաֆեի 5 ինքնաթիռ և կատարել մի շարք այլ կարևոր առաջադրանքներ։ Հարությունյանի զորամասը Լենինգրադի մատույցներից մարտնչելով հասել է Արևելյան Պրուսիա։ Այնուհետև զորամասի կազմում փոխադրվել է Հեռավոր Արևելք և մասնակցել իմպերիալիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1942 թվական հունիսին ռազմաճակատում Մկրտիչը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Արիության համար» և մի շարք այլ մեդալներով։ 1943 թվականին արժանացել է զորամասի մարտական դրոշի տակ նկարվելու պատվին։

1947 թվականին զորացրվել է բանակից, սովորել և 1953 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1968 թվականին՝ նաև մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուկլտետը։ 1953 թվականին աշխատանքի է նշանակվել Էջմիածնի շրջանի Սամաղարի (այժմ՝ Գեղակերտ) ՄՏԿ-ում՝ որպես գյուղատնտես։ 1955 թվականից մինչև 1962 թվականն աշխատել է Սամաղարի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, ուսմասվար, իսկ 1962-1972 թվականներին՝ Էջմիածնի շրջժողկրթբաժնում դպրոցական տեսուչ։ 1972-1983 թվականներին պաշտոնավարել է Հայկական ԽՍՀ լուսավորության նախարարությունում՝ որպես աշխատանքային ուսուցման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ։ 1983 թվականին անցել է անհատական թոշակի, բայց շարունակել է աշխատել լուսավորության նախարարության ուսուցման տեխնիկական միջոցների հանրապետական գիտամեթոդական կաբինետում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Mkrtich Harutyunyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Mkrtich Harutyunyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes