Mkhitar Mkhitaryan
Quick Facts
Biography
Մխիթար Հարությունի Մխիթարյան (1922, Պեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 2003), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978): ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Մխիթար Մխիթարյանը ծնվել է 1922 թվականին, Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1938 թվականին ավարտել է Լենինականի Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի է անցել Պեմզաշենի դպրոցում։ Դասավանդել է հայոց լեզու։
1941 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Նրա մարտական ուղին կապված է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հետ։ 409-րդ դիվիզիան իր մարտական գործողություններն սկսել է Կովկասյան նախալեռներից, անցել է Հյուսիսային Կովկասը, Ուկրաինան, Ռումինիան, Չեխոսլովակիան։ 1942 թվականին Մխիթարյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մոզդոկի մոտ հրամանատարության առաջադրանքը կատարելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Բուդապեշտի ազատագրման համար մղված մարտերից մեկում Մխիթարյանը ծանր վիրավորվել է։ Բանակից զորացրվել է որպես երկրորդ կարգի հաշմանդամ։
1945-1946 թվականներին Մխիթարյանն աշխատել է Պեմզաշենի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ Հայրենի գյուղի դպրոցում եղել է ուսմասվար, տնօրեն։ 1964 թվականին Մխիթարյանը ընտանիքով տեղափոխվել է Երևան, աշխատել Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում, որպես ուսմասվար։
1978 թվականին Մխիթարյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով։
Մահ
Մխիթար Մխիթարյանը մահացել է 2003 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ