Mirel Shahinian
Quick Facts
Biography
Միրել Շահինյան (մայիսի 17, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:17|2|0}}), Նոր Նախիջևան, Ռուսաստան - փետրվարի 24, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:24|2|0}}), Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), հայ գեղանկարիչ: ԽՍՀՄ նկարիչների միության անդամ:
Կենսագրություն
Միրել Շահինյանը ծնվել է 1918 թվականին Նոր Նախիջևանում Մարիետա Շահինյանի և Յակով Խաչատրյանցի ընտանիքում: Առաջին դասարան հաճախել է Հայաստանի ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կիսլովոդսկում: 1928 թվականի ամռանը Մաքսիմիլիան Վոլոշինը Մարիետա Շահինյանին դստեր հետ հրավիրել է Կոկտեբել, որտեղ նրանք բնակարան են վարձել Պավլովների ընտանիքի հարևանությամբ: 1931 թվականին Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: 1936 թվականին Միրել Շահինյանն ավարտել է դպրոցը: Մեծ հայրենական պատերազմի տարիներին տարհանվել է Սվերդլովսկ: 1948 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը (Ալեքսանդր Դեյնեկայի դասարան): 1948 թվականին Մարիետա Շահինյանը 500 ռուբլով դստեր համար Կոկտեբելում բնակարան է գնել: Միրելն ապրել է Մոսկվայում (Արբատ) և Ղրիմում (Կոկտեբել):
Միրել Շահինյանը մահացել է 2012 թվականի փետրվարի 24-ին Կոկտեբելում: Թաղված է Կոկտեբելի գերեզմանատանը:
Ստեղծագործություններ
Միրելի աշխատանքների զգալի մասը նվիրված է Աֆրիկային, որտեղ արվեստագետը եղել է 16 անգամ: Նկարել է աֆրիկյան «Ճամփորդական նշումներ» կտավները: Կտավների մեկ այլ մեծ շարք նվիրված է Կոկտեբելին:
Աշխատանքները գտնվում են Կուրգանի շրջանի գեղարվեստի թանգարանում, Լուգանսկի տարածաշրջանային գեղարվեստի թանգարանում, Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Մարոկոյի մասնավոր հավաքածուներում:
Ընտանիք
- Հայր՝ Հակոբ Խաչատրյանց (1884-1960), հայ գրականագետ, թարգմանիչ
- Մայր՝ Մարիետա Շահինյան (1888-1982) հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ
- Ամուսին՝ Վիկտոր Ցիգալ (1916-2005), ՌԴ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ
- Դուստր՝ Ելենա Ցիգալ (1941, Սվերդլովսկ), կենսաբանական գիտությունների թեկնածու
- Որդի՝ Սերգեյ Ցիգալ (1949), ռուս նկարիչ
- Հարս՝ Լյուբով Պոլիշչուկ (1949-2006), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, թատերական գործիչ, մանկավարժ