Mikayel Teryan
Quick Facts
Biography
Միքայել Նիկիտայի Տերյան (1905, հուլիսի 1, Մոսկվա - հոկտեմբերի 13, 1987, Մոսկվա), հայ դիրիժոր, ալտահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), պրոֆեսոր (1944)
Կենսագրություն
1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ.Դուլով և Կ.Մոստրաս)։ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից է և 1924-1936 և 1938-1947 թվականներին՝ ալտահարը։ 1935 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1944 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1948-1953 թվականներին եղել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, 1965-1966 թվականներին՝ Հայասատնի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Ելույթներ է ունեցել Դ. Օյստրախի, Լ. Օբորինի և Ս. Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում։ Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը։ 1961 թվականին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում:
Մրցանակներ
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1946)
- Հ. Ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (1970)