Mikael Davtyan
Quick Facts
Biography
Միքայել Գաբրիելի Դավթյան (1915, Ղուլալի, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
Միքայել Դավթյանը ծնվել է 1915 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ 1937 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, 1937-1941 թվականներին աշխատել է Նորաշենի և Այգեձորի դպրոցներում, որպես պատմության ուսուցիչ։ Այդ տարիներին հեռակա կարգով սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։
1941 թվականի դեկտեմբերից զորակոչվել է կարմիր բանակ։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է Ղրիմի ճակատամարտում, 390-րդ հայկական դիվիզիայի կազմում։ Հետագայում Միքայելը կռվել է Հյուսիսային Կովկասի, Կալինինի, 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատներում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ռիգայի, Դաուգավայի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Մարտի դաշտում երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել ու վերադարձել է շարք։ 1944 թվականի նոյեմբերի 30-ին Լիպավայի մատույցներում մղված թեժ կռիվներից մեկում Դավթյանը ծանր վիրավորվել է, զրկվել աջ ոտքից։ 29 տարեկան հասակում Միքայելը դարձել է առաջին կարգի հաշմանդամ։
Զորացրվելուց հետո Միքայելը ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որը կիսատ էր թողել պատերազմի պատճառով և անցել է մանկավարժական աշխատանքի։ 1945 թվականից Դավթյանն աշխատել է Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ Ակտիվորեն մասնակցել է գյուղի և դպրոցի հասարակական աշխատանքներին։ Մարտական ծառայությունների համար Դավթյանն արժանացել է հայրենիքի մի շարք պարգևների, այդ թվում՝ «Խիզախության համար» և «Մարտական ծառայությունների համար» մեդալների։
Պարգևներ
- «Խիզախության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ