Mikael Asatoerovitsj Gjulchasjan
Quick Facts
Biography
Միքայել Ասատուրի Գյուլխասյան (սեպտեմբերի 15, 1927, գյուղ Խնձորեսկ (Գորիսի շրջան), հայ խորհրդային գյուղատնտես, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։
Քիթկոկորդականջաբան Աշոտ Գյուլխասյանի եղբայրը:
Կենսագրություն
1948 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1948-1951 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղի Կալինինի անվան կոլտնտեսությունում որպես գյուղատնտես։ 1955 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբուծության ամբիոնում (1957 թվականից որպես դոցենտ)։ 1967 թվականից նույն ինստիտուտի գիտությունների աշխատանքների գծով պրոռեկտոր, 1978-1994 թվականներին՝ ռեկտոր, 1979 թվականից՝ բուսաբուծության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԱ բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԳԱ փոխնախագահ:
Աշխատությունները նվիրված են ՀԽՍՀ էկոլոգիական տարբեր պայմաններում ծխախոտի կենսաբանական և մշակութային առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ինչպես նաև հումքի որակի լավացման, ծխախոտագործության մեջ աճման խթանիչների կիրառման հարցերին, ծխախոտի մշակման, պարարտացման ձևերին։
Պարգևներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1950 թ.
- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2002 թ.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 115)։ |