Melikset Melkonyan
Quick Facts
Biography
Մելիքսեթ Գևորգի Մելքոնյան (դեկտեմբերի 16, 1932(1932-12-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994), հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից, ԽՄԿԿ անդամ 1955 թվականից:
Կենսագրություն
Մելիքսեթ Մելքոնյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 16-ին, Լենինականում: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1955-1957 թվականներին աշխատել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում», իսկ 1958-1961 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» թերթերի խմբագրություններում: 1961-1966 թվականներին դասախոս, ապա հրահանգիչ էր ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեում: 1966-1969 թվականներին եղել է «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրության պատասխանատու խմբագիր, իսկ 1969-1972 թվականներին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում աշխատել է որպես խմբագիր: 1972 թվականին «Մկրտիչ Արմենի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1973-1980 թվականներից աշխատել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում՝ որպես ավագ գիտաշխատող: 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ՝ որպես սոցիալիստական ազգերի զարգացման և մերձեցման խորհրդի գիտական քարտուղար: Արժանացել է ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության համամիութենական դիպլոմի (1980)՝ հռետորական արվեստին նվիրված աշխատությունների համար:
Երկեր
- Մկրտիչ Արմեն, Երևան, «Գիտելիք», 1970 էջ:
- Հայր ու որդի, Երևան, «Հայաստան», 1973, 58 էջ:
- Մարդու ժպիտը, Երևան, «Հայաստան», 1974, 35 էջ:
- Հռետոր դառնում են... Երևան, «Գիտելիք», 1977, 48 էջ:
- Հրեղեն խոսքի ուժը, Երևան, «Գիտելիք», 1979, 50 էջ:
- Ոչ միայն հացիվ, Երևան, «Սովետական գրող», 1987, 332 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ «The memorial of Melqonyan Meliqset (Մելիքսեթ Մելքոնյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-09
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 306-307: