peoplepill id: mekhak-arzumanyan
MA
Azerbaijan Artsakh
1 views today
1 views this week
Mekhak Arzumanyan

Mekhak Arzumanyan

The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Place of birth
Stepanakert, Nagorno-Karabakh Autonomous Oblast, Azerbaijan Soviet Socialist Republic, Republic of Artsakh
Age
42 years
Mekhak Arzumanyan
The details (from wikipedia)

Biography

Մեխակ Ալեքսեյի Արզումանյան (հունիսի 19, 1982, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Խորհրդային Ադրբեջան, ԽՍՀՄ), Փ/Ծ գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Կենսագրություն

Կրթություն

  • 1989-1999 թվականներին սովորել է ք.Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցում։
  • 2002 թվականին ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը և 2007 թվականին ավարտել այն։
  • 2008-2010 թվականներին սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում։

Զինվորական ծառայություն

  • 2000-2002 ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է անցել ՊԲ շարքերում։

Կարիերա

  • 2003 թվականին աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար։
  • 2005 թվականին նշանակվել է ջոկի հրամանատար։ 2010-ին՝ խմբի հրամանատար։
  • 2011 թվականին նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար։
  • 2020 թվականի հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ։
  • 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ։
  • 2021 թվականին ԱՀ նախագահի հրամանագրրով գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
  • 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ շնորհվել է Փ/Ծ գեներալ մայորի կոչում։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր։

Պարգևներ և մրցանակներ

  • 2012 թվականին պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով։
  • 2014 թվականին ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալ»-ով։
  • 2016 թվականին մասնագիտական տոնի կապակցությամբ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
  • 2016 թվականին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
  • 2017 թվականին ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով։
  • 2020 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
  • 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ԱԻՊԾ ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանի ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Փրկարարի մասնագիտական տոն օրվա, ինչպես նաև բարձր կարգապահության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու առթիվ անձնակազմին խրախուսելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 503 հրամանով պարգևատրել է «ՊԲ հուշամեդալով»։
  • 2022 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի թիվ 3261-Ա հրամանով` Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հրամանով՝ պարգևատրվել է «За участие в миротворческий миссии в Нагорном Карабахе» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահի թիվ 25-26 հրամանով 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա ժամանակաընթացքում որոնողափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և միության հետ սերտ համագործակցելու համար պարգևատրվել է «ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐ» հուշամեդալով։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Mekhak Arzumanyan

Basics

Introduction

Կենսագրություն

Կարիերա

Ընտանիք

Պարգևներ և մրցանակներ

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Mekhak Arzumanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Mekhak Arzumanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes