Maya Ay-Artyan
Quick Facts
Biography
Մայա Արտաշեսի Հայ-Արտյան (մայիսի 2, 1939(1939-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից:
Կենսագրություն
Մայա Հայ-Արտյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 2-ին, Երևանում: 1956-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը: 1963-1964 թվականներին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թարգմանչական սեկտորում, 1969-1971 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1973 թվականին փոխադրվել է Մոսկվա և նույն թվականից աշխատել ԱՊՆ-ի «Սպուտնիկ» ամսագրում որպես ավագ խմբագիր: Մայա Հայ-Արտյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Խաժակ Գյուլնազարյանի «Եռագրություն» (Մոսկվա, 1965), Միքայել Շաթիրյանի «Նվագախմբի տղաները» (Մոսկվա, 1970), Կարեն Սիմոնյանի «Ցտեսություն, Նաթանայել» (Մոսկվա, 1974) գրքերը:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 221:
- ↑ Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986: էջ 276:
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-18