Maryan Krushelnytsky
Quick Facts
Biography
Մարյան Միխայլովիչ Կրուշելնիցկի (ուկր.՝ Мар’ян Михайлович Крушельницький, 1897, ապրիլի 18, Պիլյավա, Գալիցիա, Ավստրո-Հունգարիա (այժմ՝ Տերնոպոլի մարզում) - 1963, ապրիլի 5, Կիև), ուկրաինացի խորհրդային դերասան և ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։ ԽՄԿԿ անդամ 1943 թ.-ից։ Աշխատել է «Բերենզիլ» (1924 թ.-ից՝ դերասան, 1933 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր), Իվան Ֆրանկոյի անվան ուկրաինական (Կիև, 1952 թ.-ից՝ դերասան, 1954 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր) թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Տարաս (Կուլիշի «Սինա Մազայլո»), Գավրիլա (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Արկաշկա (Ա. Օստրովսկու «Անտառ»)։
Բեմադրել է Կոչերգայի «Տուր սրտին ազատություն...», Կոռնեյչուկի «Դնեպրի վրա» և այլ գործեր։ 1926 թ.-ից նկարահանվել է կինոյում։ Դասավանդել է Խարկովի (1946 թ.-ից, 1947 թ.-ից՝ պրոֆեսոր) և Կիևի (1952 թ.-ից) թատերական ինստիտուտներում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1947, 1948)։
Ծանոթագրություններ
- ↑ Крушельницкий Марьян Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 701)։ |