
Quick Facts
Biography
Մարտիրոս Համբարձումի Առաքելյան (մարտի 24, 1915(1915-03-24), Շամխոր, Շամխորի շրջան - հոկտեմբերի 1, 1986(1986-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), խորհրդային բանակի գնդապետ։
Կենսագրություն
Մարտիրոս Առաքելյանը ծնվել է 1915 թվականի մարտի 24-ին Ելիզավետպոլի նահանգի Նյուզգեր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1932 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը և ընդունվել Կիրովաբադի ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկում։ 1935-1939 թվականներին սովորել է Մոսկվայի Վլադիմիր Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ 1939 թվականին ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ Մարտիրոս Առաքելյանը զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, երկու անգամ ծանր վիրավորվել և մինչև 1968 թվականը եղել զինվորական ծառայության մեջ՝ հասնելով մինչև գնդապետի աստիճանի։
1948 թվականին Մարտիրոս Առաքելյանը, ավարտելով ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և անցել աշխատանքի մի շարք ռազմաուսումնական հաստատություններում։ Դասախոսել է Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիայի ԽՄԿԿ պատմության ամբիոնում։ 1959-1968 թվականներին Առաքելյանը ղեկավարել է այդ ամբիոնը։
1968 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և անցել աշխատանքի Երևանի պետական համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնում։ 1970 թվականին Առաքելյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Մարտիրոս Առաքելյանն ավելի քան 50 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա գրչին են պատկանում 12 մենագրություններ, որոնցից առավել նշանավոր են «Ազատագրական մեծ միսիա», «Խաղաղության և սոցիալական առաջադիմության քաղաքականությունը», «Մեծ հաղթանակի 40 ամյակը» աշխատությունները։
Մարտիրոս Առաքելյանը վախճանվել է 1986 թվականի հունվարի 10-ին Երևանում։
Պարգևներ
Մարտիրոս Առաքելյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշաններով, «Մարտական ծառայության համար», «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան», «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով։
Երկեր
- Ազատագրական մեծ միսիա: Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1970:
- Սովետական Միության վճռական դերը ֆաշիստական ագրեսորների դեմ հակահիտլերյան կոալիցիայի տարած հաղթանակում: Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1970:
- Մեծ հաղթանակի 25 տարին: Ֆաշիստական զավթիչների նկատմամբ Սովետական Միության հաղթանակի 25-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի նյութերը,
- Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971:
- ԽՄԿԿ 24-րդ համագումարը և Սովետական հասարակության սոցիալական զարգացման մի քանի հարցեր: Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1973:
- Историческая победа: (К 30-летию победы Советской Армии над фашизмом), М. А. Аракелян, ЕГУ. Ереван, Изд-во ЕГУ, 1975.
- Братское содружество: (Материалы научной сессии, посвященной 30-летию Польской Народной Республики), ЕГУ, Университет им. Марии Кюри-Складовской, [Ред. М. А. Аракелян], Ереванский государственный университет, Университет им. Марии Кюри-Складовской | Научная сессия, посвященная 30-летию Польской Народной Республики. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1976.
- Первая народная революция эпохи империализма: Материалы научной сессии Ереван. гос. и имени Коменского Братислав. ун-тов, посвященной 70-летию Революции 1905-1907 годов в России, ЕГУ; Ред. М. А. Аракелян, Ереван, Изд-во Ерев. ун-та, 1977.
- Խաղաղության և սոցիալական առաջադիմության քաղաքականությունը: Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան» 1978:
- ԽՄԿԿ XXVI համագումարը զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի բարձրացման մասին: ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1981 (համահեղինակ):
- Великий Октябрь, социализм и национальный вопрос, [Авт. кол.: Ц. П. Агаян, А. В. Акопян, М. А. Аракелян и др., Ред. кол.: И. И. Минц (гл. ред.) и др.], ЕрГУ. Науч. совет АН СССР "Великая Октябр. соц. революция". Арм. секция Науч. совета АН СССР "Великая Октябр. соц. революция", Ереван, Изд-во Ерев. ун-та, 1982.
- Բուհական երիտասարդության կոմունիստական դաստիարակության մի քանի հարցեր: Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1983:
- ԽՄԿԿ պատմության դասընթացի սեմինար պարապմունքների պլան և մեթոդական խորհուրդներ: Համալսարանի ուսանողների համար 170 ժամ ծրագրով, Երևանի պետական համալսարան, ԽՄԿԿ պատմության ամբիոն, Երևան, Ռոտապրինտ, 1983 (համահեղինակ):
- Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության բուրժուական նենգափոխման դեմ: ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1985 (համահեղինակ):
- Մեծ հաղթանակի 40-ամյակը, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանական հրատարակչություն, 1985 (համահեղինակ):
Ծանոթագրություններ
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ՄԱՐՏԻՐՈՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2019-01-02
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-02
- ↑ ԵՊՀ կենսագրական հանրագիտարան։ Երևան: ԵՊՀ հրատարակչություն։ 2009։ էջ 90։ ISBN 9785808411623