Martiros Ananikyan
Quick Facts
Biography
Մարտիրոս Հարությունի Անանիկյան (դեկտեմբերի 25, 1875(1875-12-25), Սեբաստիա - օգոստոսի 4, 1924(1924-08-04), Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), ամերիկահայ բանասեր, հրապարակախոս, ռամկավար կուսակցության գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է դեկտեմբերի 25-ին, Սեբաստիայում։ Ավարտել է Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը (1895) և Հարթֆորդի (ԱՄՆ) Աստվածաբանական ճեմարանը (1901)։ Անանիկյանը զբաղվել է հնդեվրոպական և սեմական հին ու նոր լեզուների (հայերեն, պարսկերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, արաբերեն), նաև արևելյան հին ու նոր կրոնների, մասնավորաբար իսլամական աստվածաբանության ուսումնասիրությամբ։
Անանիկյանի «Հայոց հին կրոնը» հոդվածը լույս է տեսել «Hastig's Encyclopaedia of Religions and Ethics», իսկ «Հայոց դիցաբանությունը»՝ «Encycloanedia of Mytholoh of Races»՝ հանրագիտարանների առաջին հատորներում։ Անանիկյանն աշխատակցել է «Հայաստանի կոչնակ»–ին, որտեղ հրատարակվել են նրա «Մեծն Ներսես Պարթև», «Հայ ազգին ծագումը», «Քննական պատմություն հայոց», «Նարեկացին և Նարեկը» և այլ գործեր։ Մահացել է օգոստոսի 4-ին, Դամասկոսում։
Երկեր
- Վարդանանց պատերազմը, Նյու Յորք, 1918
- Քննական ուսումնասիրություններ, Նյու Յորք, 1932