peoplepill id: martin-g-sargsyan-1
Armenian politician
Martin G. Sargsyan
The basics
Quick Facts
Intro
Armenian politician
A.K.A.
Мартин Саркисян
Саркисян
Мартин
Мартин Григорьевич Саркисян
Саркисян Мартин Григорьевич
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
66 years
The details (from wikipedia)
Biography
Մարտին Գրիգորի Սարգսյան (ծնվ. 3 մարտի 1958 թ., Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ։
Կրթություն
- 1979 թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` մանկավարժի մասնագիտությամբ։
- 2003 թ. ավարտել է Երևանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանը՝ տնտեսագետ-ֆինանսիստի մասնագիտությամբ։ Տնտեսական ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
- 1979-1982 թթ. - աշխատել է մանկավարժ Ապարանի դպրոցներում։
- 1982-1984 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
- 1984-1990 թթ. - զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի քաղաքային խորհրդի և Խորհրդային շրջանի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում։
- 1991-1995 թթ. - Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր։
- 1993-1998 թթ. - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ։
- 1998 թ. ընտրվել, 2001 և 2004 թթ. վերընտրվել է Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2007 թ.։
- 1999 թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը։
- 1999-2001 թթ. եղել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչը։
- 2002 թ. հիմնադիր ժողովում ընտրվել, 2005 և 2006 թվականներին՝ վերընտրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնում։
- 2003-2004 թթ. եղել է ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առևտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սևծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ։
- 2003 թվականից Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
- 2009 թ. - ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ։
Քաղաքական գործունեությունը
- 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ անդամ։
- 2007-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
- 2014 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։
- Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
Պարգևներ և կոչումներ
- ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր (1999 թ.),
- ՀՀ վարչապետի պարգև (2001 թ.),
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005 թ.),
- ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006 թ.),
- Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալ (2006 թ.),
- ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգիր(2006 թ.),
- ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգիր (2006 թ.),
- ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակ (2007 թ.),
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալ (2009 թ.),
- Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
- Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացի (2006 թ.)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող | Շենգավիթ համայնքի ղեկավար Մարտին Սարգսյան 1998-2007 թթ. | Հաջորդող Սարգիս Հովհաննիսյան |
Նախորդող Երվանդ Զախարյան | ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան 3 հունիսի 2014 - | Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Martin G. Sargsyan is in following lists
By work and/or country
comments so far.
Comments
Martin G. Sargsyan