Maro Hasratyan
Quick Facts
Biography
Մարո Սայիի Հասրաթյան (Ավթյան), 1922, Փրջամալ), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին մասնակից։
Կենսագրություն
Մարո Հասրաթյանը ծնվել է 1922 թվականին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Փրջամալ գյուղում։ Ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, աշխատանքի անցել Ստեփանակերտի շրջանի Խանաբադի միջնակարգ դպրոցում, իսկ 1940 թվականին աշխատել է Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում։
1942 թվականին Հասրաթյանը կամավոր մեկնել է բանակ, մասնակցել Մայկոպ, Գրոզնի քաղաքների ազատագրման մարտերին։ Ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտական երկար ուղի անցնելուց հետո Հասրաթյանը պատերազմի ավարտից հետո վերադարձել է, և նորից զբաղվել մանկավարժական գործունեությամբ։
Պատերազմում ցուցաբերած խիզախության համար Հասրաթյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով։ Հասրաթյանն անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է մասնակցություն ունենալ հասարակական աշխատանքներին։
Պարգևներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ