Marinka Baghdasaryan
Quick Facts
Biography
Մարինկա Քաջիկի Բաղդասարյան (հունվարի 9, 1960(1960-01-09), Մեղրի), հայ ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ (2005):
Կենսագրություն
Մարինկա Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 9-ին, Մեղրի քաղաքում: Ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1982-1992 թվականներին եղել է Երևանի Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից, 1992 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից, 2004-2006 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի պրոֆեսոր, 2006 թվականից` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ: 2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ: ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ (2011), 2009-2010 թվականներին` UNDP VET ծրագրի փորձագետ: 2011 թվականից՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ, 2012 թվականից՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր: 3 տպագիր մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:
Անդամակցություն
- ՀԱՊՀ Գիտխորհրդի անդամ (2006):
- ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ (2006-2010):
- Համալսարանի Գիտական խորհրդի Գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ (2007):
- «Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատացման միջոցներ» ոլորտային հանձնաժողովի անդամ (2012):
- ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմի անդամ (2013):
- «Проектирование и технология электронных средств» համառուսաստանյան գիտատեխնիկական ամսագրի խմբագրակազմի անդամ:
- Asian Journal of Applied Science and Technology (AJAST) ամսագրի խմբագրակազմի անդամ:
Պարգևներ
- ՀՊՃՀ վաստակագրի (2003):
- ՀՀ Նախագահի շնորհակալագրի (2008):
- ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի (2010):
- Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի (2013):
- ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրի (2014):
- «ՀՊՃՀ լավագույն մենագրություն» մրցույթում՝ 2-րդ կարգի մրցանակի (2005)
- ՀՀ ԳՊԿ-ի կողմից կազմակերպված «Արդյունավետ գիտաշխատող-2014» մրցույթի հաղթող (2014):
Երկեր
- Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն: Երևան, 2005:
- Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն: Երևան: Ա. հ., 2013:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 204։
- ↑ «Մարինկա Քաջիկի Բաղդասարյան»։ Պոլիտեխնիկ (հայերեն)։ Վերցված է 2019-06-29 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ [Մարինկա Բաղդասարյան «Մարինկա Բաղդասարյան: Ինքնակենսագրություն»]
- ↑ Բաղդասարյան Մարինկա Քաջիկի (2005)։ Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Երևան: ՀՊՃՀ հրատ
- ↑ Բաղդասարյան Մարինկա Քաջիկի (2013)։ Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Երևան: Ա. հ։ ISBN 9789939007199