Marija Solomonovna Goldina
Quick Facts
Biography
Մարիա Սոլոմոնովնա Գոլդինա(ռուս.՝ Мари́я Соломо́новна Го́льдина, ապրիլի 29 (մայիսի 11), 1899, Պոչինոկ, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1970(1970-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, երաժշտության ուսուցչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ(1941):
Կենսագրություն
Մարիա Գոլդինան ծնվել է 1899 թվականին Ռուսական կայսրության Սմոլենսկի մարզի Պոչինոկ քաղաքում: 1916 թվականին սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում (չի ավարտել միջոցների բացակայության պատճառով): 1924 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը` Եվգենիա Զբրուևայի դասարանը:
Եղել էԿ. Ս. Ստանիսլավսկու օպերային ստուդիայի (1923 թվականից) և Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի(1941 թվականից) մեներգչուհի:
Ելույթներ է ունեցել կամերային համերգներում, Մոսկվա, Լենինգրադ և ԽՍՀՄ մի շարք քաղաքներում: 1941-1945 թվականներին մեկնել է ռազմաճակատ մոսկովյան արտիստների կազմում:
ՀամԿ(բ)Կ անդամ էր1941 թվականից:1949 թվականից Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մանկավարժ էր և ռեժիսոր:
Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը(3 տեղամաս, 65-րդ շարք):
Ընտանիք
Ամուսինը` Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սեմաշկոն է:
Ստեղծագործություններ
Նրա կատարումները առանձնանում էին խանդավառությամբ և բնական խաղով, բարձր վոկալ մշակույթով: Առաջին օպերային երգչուհիներից էր, որ հաստատեց Կ. Ս. Ստանիսլավսկու համակարգը օպերային բեմում:
Օպերային դերեր
- Օլգա («Եվգենի Օնեգին»)
- Պոլինա («Պիկովայա դամա»)
- Լյուբաշա («Ցարական հարսը»)
- Մարինա Մնիշեկ («Բորիս Գոդունով»)
- Գաննա («Մայիսյան գիշեր»)
- Կարմեն («Կարմեն»)
- Այշա («Դարվազի կիրճ» Լև Ստեպանով)
Օպերետային դերեր
- Միրաբելլա «Գնչու բարոնը» Ի. Շտրաուս
- Պերիկոլլա «Պերիկոլա» Ժ. Օֆֆենբախ
- Լանժ «Մադամ Անգոյի դուստրը» , Շ. Լեկոկ
Кат. № (Матр. №) | Ստեղծագործություն (կոմպոզիտոր) | Կատարող, Ուղեկցում | Ձայնագրության ամսաթիվ | Պիտակ |
---|---|---|---|---|
389 | Լաուրայի 1-ին երգը («Քարե հյուրը», Ալեքսանդր Դարգոմիժսկի) | Մ. Ս. Գոլդինա, Աբրամ Մակարով (դաշնամուր) | 1934, Մոսկվա | Грампластрест НКТП |
390 | Առավոտ, ռոմանս (Ժորժ Բիզե, խոսք` Գալկինի) | Մ. Ս. Գոլդինա,Աբրամ Մակարով(դաշնամուր) | 1934, Մոսկվա | Грампластрест НКТП |
6293 | Թիավարության մրցավազք Վենետիկում, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի) | Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Մ. Գ. Գրիգորև(դաշնամուր) | 1937, Մոսկվա | Ապրելևսկի գործարան |
7635 | Ձկան որս, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի) | Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Բ. Լ. Ժիլիսնկի (դաշնամուր) | 1938, Մոսկվա | Ապրելևսկի գործարան |
Պարգևներ
- Պատվո նշան շքանշան
- ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1941)
Գրականություն
- М. Р. Гольдина Мария Соломоновна // Театральная энциклопедия / Глав. ред. П. А. Марков. - М.: Советская энциклопедия, 1963. - Т. 2. - С. 47.
- Зарубин В. И. Гольдина Мария Соломоновна // Музыкальная энциклопедия. - М., 1973. - Т. 1. - С. 1044.
Ծանոթագրություններ
- ↑ По другим данным - ст. Печинск, ныне Минской области; по-видимому,платформа Печинский(54°11′13″N 28°28′12″E), расположенная в деревне Остров (Пересадский сельсовет), Борисовский район (Минская область), Белоруссия.
- ↑ Российская еврейская энциклопедия
- ↑ Еврейский мемориал
- ↑ Театральная энциклопедия, 1963
- ↑ «Гольдина Мария Соломоновна (1899—1970)»։ Новодевичье кладбище։ 2012-04-13։ Վերցված է 2016-10-14
Արտաքին հղումներ
- Писаренко Н. Е։ «Гольдина Мария Соломоновна»։ Энциклопедия Смоленской области։ Администрация Смоленской области։ Վերցված է 2016-10-14
- «Гольдина Мария (29 апреля 1899 г. - 4 ноября 1970 г.)»։ Еврейский мемориал։ Վերցված է 2016-10-14
- «Мария Гольдина»։ Московский академический Музыкальный театр։ Վերցված է 2016-10-14