peoplepill id: margarit-babayan
MB
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Work field
Gender
Female
Age
93 years
Family
Mother:
Sofya Babayan
Father:
Avetik Babayan
The details (from wikipedia)

Biography

Մարգարիտ Ավետիքի Բաբայան (1874, դեկտեմբերի 24, Գոթա, Գերմանիա - հոկտեմբերի 18, 1968, Փարիզ), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։

Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը։

Կենսագրություն

Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում:

Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:

1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան: 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին: Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին:

Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։

Կոմիտասը Մարգարիտ Բաբայանի հուշերում

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

Aquote1.png1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրին առաջ: Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը: Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»:

Aquote2.png

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Margarit Babayan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Margarit Babayan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes