Marcos Aghabekyan
Quick Facts
Biography
Մարկոս Աղաբեկյան (1830-1908), հայ հրապարակագիր, պատմաբան, թարգմանիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել Է Զմյուռնիայում։ Սկզբնական կրթությունն ստացել Է տեղի Մեսրոպյան վարժարանում, 1843–1849 թվականներին սովորել Է Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1851 թվականին Ս. Մամուրյանի հետ ծննդավայրում հիմնել է մասնավոր ուսումնարան։ 1860–1863 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Կռունկ Հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը։
Աշխատություններ
1866-1867 թվականներին Կոստանդնուպոլսում խմբագրել է «Ծիչն Ավարայրի պարբերականը, հոդվածներ է տպագրել «Արևելյան մամուլ», «Լույս», «Բյուզսւնդիոն», «Ծաղիկ», «Լումա» հանդեսներում։ Իր հրատարակած ու խմբագրած պարբերականներում, ինչպես նաև առանձին աշխատություններում, նա արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել է 1860-ական թվականներին հայ ազատագրական շարժումները։
Քննադատելով հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիե»–ն՝ Աղաբեկյանը գտնում էր, որ այդ իրավունքները պետք է պաշտպանել «խաղաղ և օրինավոր» ճանապարհով։ Կողմնակից էր արևելահայ և արևմտահայ լեզուների «իրարամերձեցման» միջոցով միասնական լեզվի ստեղծմանը։ Թողել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսության այժմյան վիճակի վրա» (1865), «Հայ ժողովրդի պատմություն» ծավալուն աշխատության 2 հատորներ (ձեռագիր, Երևանի Սեսրոպ Սաշտոցի անվան Մատենադարան) և այլն, ֆրանսերենից թարգմանել է Ֆ. Գիզոյի «Քաղաքակրթության պատմություն»–ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |