Mamikon Manukyan
Quick Facts
Biography
Մամիկոն Հակոբի Մանուկյան (փետրվարի 14, 1927, Ախալցխա - ապրիլի 22, 1995, Գորիս (թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում)), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1981)։
Կենսագրություն
Մամիկոն Մանուկյանը ծնվել է Ախալցխայում:
Ծնողների ընտանիքները 1828 թվականին գաղթել են Էրզրում քաղաքից։ Հոր՝ Հակոբ Մանուկյանի ընտանիքը բնակվել է Աբաստուման քաղաքում, մոր ընտանիքը բնակվել է Ախալցխա քաղաքում։ Մամիկոնը եղել է ընտանիքի ավագ որդին, այնուհետև ծնվել է քույրը՝ Հռիփսիմեն և եղբայրը՝ Սեյրանը։
Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Կիրովի անվան միջնակարգ դպրոցում (այժմ՝ Հովհաննես Թումանյանի անվան 3-րդ միջնակարգ դպրոց)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի գյուղատնտեսական տեխնիկումի գինեգործական բաժինը և ավարտել գերազանց։ Սովորելու ընթացքում աշխատել է Ախալցխայի հայկական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ Այդ շրջանում դերակատարումներից հիշարժան է Շահ Իսմայիլի դերը։ Այդ տարիներին ստեղծել է նաև առանձին մի թատերախումբ, որ հյուրախաղերով շրջել է Վրաստանի հայաբնակ գյուղերում, միաժամանակ ղեկավարել է տեղի պիոներ տան թատերական խմբակը։ 18 տարեկանում եկել է Երևան, 1945 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1949 թվականի փետրվար ամսից դեռևս ուսանողական տարիքում կրկին վերսկսել է աշխատանքը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը և մարտ ամսին գործուղվել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, այնուհետև 1956 թվականի ապրիլ ամսին արվեստի գործերի վարչության հրամանով տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչ մահը՝ 1995 թվականի ապրիլի 22-ը։
1980-1984 թթ. տնօրենի պաշտոնում ղեկավարել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը։ 1981 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, (Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացման մեջ «Ագրիպայի» դերակատարման համար)։ 1984 թվականից մինչ մահը՝ 1995 թվականի ապրիլի 22-ը այդ թատրոնում վճարվել է որպես բարձր որակավորում ունեցող դերասան։
Դերացանկ
Ախալցխայի հայկական դրամատիկ խումբ
- «Շահ Իսմաիլ» Շահ Իսմայիլ, 1945 թ.
- «Սայաթ- Նովա» Իշխան Չիկովանի, 1947 թ. 30/08
Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ավարտական ներկայացումներ
- Ա. Օստրովսկի «Եկամտավոր պաշտոն», Վիշնևսկի, 1950 թ.
- Ա. Խաֆրոնով «Մի քաղաքում», Ռատնիկով, 19,50 թ.
- Ալեքսանդր Պուշկին «Քարե հյուրը», Կոմանդոր, 1950 թ.
Դերեր պատանի հանդիսատեսի թատրոնում
- Ալ. Բրուշտեյն «Քեռի Թոմասի տնակը», Հիլ Ուիլսոն 1950/14/10
- Սսլոդար «Խաղաղության աստղը», Բրունել, 1951/08/04
- Վ. Կավերին «Երկու կապիտան», Պեգով, 1951/03/06
- Ա. Շայբոն, «Սուվորովականներ», Լեբեդև, 1951/27/12
- Տ. Շամիրխանյան «Սևանի ափին», Բագրատ, 1952 թ.30/04
- Նիկոլայ Օստրովսկի «Ինչպես էր կոփվում պողպատը», Արտյոմ 1953 թ. 17/01
- Վ.Կրիպս, Կ.Մինց, «Հռչակավոր կապիտանների ակումբը», նավապետ Նեմո 1953 թ. 11/04
- Վ.Գուբարյով, «Պավլիկ Մորոզով», Իվանով 1953 թ. 09/06
- Ձ. Սոլոդար, «Անտառային լճակի ափին», Բորիս Բորիսովիչ 1953 թ. 27/07
- Վ. Ռոզով, «Կյանքի մի էջը», Նիկոլայ 1953 թ. 04/12
- Գր. Յաղջյան, «Ոսկի քաղաքը», Ոսկու թագավոր 1954 թ. 28/03
- Վ. Լյուբիմովա, «Ճանապարհից դուրս», Կորնեյ Ֆյոդորովիչ 1954 թ. 16/07
- Բ. Գորբատով, «Հայրերի պատանեկությունը», Կովալյով 1954 թ. 27/10
- Ս. Ջելցեր, «Դինի մաշիկը», Չաո 1954 թ. 28/11
- Ալեքսանդր Շիրվանզադե, «Արտիստը», Չելինի 1955 թ. 17/02
- Վ. Լյուբիմովա, «Քարե սիրտը», Պանդոկապան 1955 թ. 23/09
- Ֆ. Միլլեր, «Խարդավանք և սեր», Հոֆմարշալ 1956 թ.11/02
Դերեր Սունդուկյանի անվան թատրոնում
- Բ. Նուշիչ, «Փիլիսոփայության դոկտոր», Ռայսեր, 1957 թ. 06/04
- Գ. Բորյան, «Նույն հարկի տակ», Միստր Ստոքս, 1957 թ. 02/09
- Ժորա Հարությունյան, «Սրտի արատ», Ժիրայր, 1958 թ.26/03
- Գ. Ֆիգեյրեդո, «Աղվեսը ու խաղողը», Եթովպացի, 1958 թ.26/06
- Կ. Գուցկով, «Ուրիել Ակոստա», Դը Սանթոս, 1958 թ. 30/07
- Ա. Կուզնեցով «Չմարող Աստղեր», Շտերնբերգ, 1958 թ. 29/10
- Ալեքսանդր Արաքսմանյան, «Քոսրտի կրակը», Գնել Ասլանովիչ, 1959 թ.15/03
- Ալեքսանդր Օստրովսկի «Անմեղ մեղավորներ» Մուրով 1959 թ. 12/12
- Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս», Կարապետ 1959 թ. 14/06
- Ն. Պոգոդին, «Երրորդը պաթետիկականը» Թեք կարտուզով բանվոր 1960 թ. 24/04
- Վ. Զակ, Ա. Կուզնեցով «Երկու գույն», Գալստյան 1960 թ. 23/10
- Եղիշե Չարենց, «Դեպի ապագան», Ղաչաղ, թուրք տղա 1960 թ.30/11
- Ալ. Պարնիս «Աֆրոդիտեյի կղզին», Էդուարդո Ոuիլսոն 1961 թ. 15/04
- Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտըլեռներում է», Ռուֆ Էպլի, 1961 թ. 19/04
- Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք», Խոռխոռունի 1962 թ. 17/03
- Գ. Տեր-Գրիգորյան, «Մեռնող Ֆլորան», Գաղձ բալիկ 1962 թ. 04/07
- Պ. Մերիմե, «Աֆրիկյան սեր», Հաջի Նոման, 1963 թ. 12/06
- Սամուել Մարշակ, «Վշտից փախչողը բախտ չի գտնի» , Գեներալ, 1965 թ. 02/01
- Նաիրի Զարյան, «Արա Գեղեցիկ», Ասուր, 1965 թ. 01/07
- Ս. Ալյոշին, «Անունն անհայտ է», Էսերման, 1966 թ. 09/11
- Բ. Լավրենյով «Բեկում», Երեմեև, 1967 թ. 07/05
- Ֆյոդոր Դոստոեվսկի, «Ապուշը», Գեներալ Եպանչին, 1968 թ. 24/02
- Նաիրի Զարյան, «Արտավազդ և Կլեոպատրա», Թորգոմ, 1968 թ. 18/12
- Ն. Պագոդին, «Իմ բարեկամը», Միստր Հենրի , 1969 թ. 08/02
- Ս. Հարությունյան, «Միայն մարդն է ուղիղ քայլում», Ռեկտոր, 1970 թ. 02/03
- Զարզանդ Դարյան «Հանրապետության նախագահը», Երզնկյան, 1970 թ. 30/05
- Վահագն Դավթյան, «Մհերի դուռը», Զինվոր, 1970 թ. 30/12
- Վ. Սարդու, Է. Մորո, «Մադամ Սան-Ժեն», Ժոզեֆ Լեֆեվր, 1972 թ. 15/04
- Գ. Հարությունյան «Հարսնացուն Հյուսիսից», Մուրադ, 1973 թ. 13/12
- Հ. Պարոնյան «Պաղտասար աղբար», Օգսեն, 1974 թ. 14/02
- Պերճ Զեյթունցյան, «Ավերված քաղաքի առասպելը», Դրաստամատ, 1975 թ. 15/03
- Էդ. Լոստան «Սիրանո Դ’ Բերժերակ», Կոմս Դ’ Գիշ, 1976 թ. 09/05
- Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար», Իրավաբանական գործերի լիազոր 1977 թ. 19/05
- Վիլյամ Շեքսպիր «Կորիոլան», Մենենիոս Ագրիպա 1978 թ. 25/09
- Ա. Աբդուլին «13-րդ նախագահը», Բաիմով , 1979 թ. 04/11
- Եզ. Շահինյան «Արգելված երազներ», Քաղաքագլուխ, 1980 թ. 02/03
- Պերճ Զեյթունցյան «Անավարտ մենախոսություն», Մարկոսյան, 1983 թ. 17/03
- Վ. Շեքսպիր «Ամեn ինչ լավ է` թե լավ վերջանա», Ֆրանսիո թագավոր 1984 թ.10/11
- Բոմարշե, «Ֆիգարոյի ամուսնությունը», Բարթոլո, 1985 թ.26/01
- Ժորա Հարությունյան «Հունիս էր, արև», Նահապետ, 1985 թ. 14/04
- Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղբար», Կիպար, 1985 թ. 14/01
- Ժիրայր Անանյան «Իրարանցում», Մեհրաբյան, 1987 թ. 23/05
- Պերճ Զեյթունցյան «Ոտքի դատարանն է գալիս»,, Լիման Ֆոն Սանդերս 1988 թ. 23/05
- Ա. Ռիբակով «Արբատի Բուդյագին զավակները», 1988 թ. 16/02
- Ժ. Անանյան, «Կարուսել», Սուփրիկյան, 1989 թ. 24/03
- Բ. Մոլիեր, «Քաղքենին ազնվական», Փիլիսոփայության ուսուցիչ, 1992 թ. 05/03
- Ժիրայր Անանյան, «Իմ տունը քո տունը չէ», Հայրումյան,1993 թ.
Դերեր հեռուստաթատրոնում
- Ռաֆայել Երիցյան, «Բոռերը», Պաշտոնավոր, 1957 թ. 19/08
- Եղիշե Չարենց, «Լենինն ու Ալին» ԽՍՀՄ դեսպան, 1957 թ. 19/18
- Ն. Կագրամանով, «Տարեմուտի սյուրպրիզներ, Բյուրոկրատ, 1957 թ. 31/12
- Ի.Լ.Քարաջալե, «Երկու շահում», Ոստիկան, 1958 թ. 24/03
- Մ. Ֆայզուլին, «Բարեկամները», Դասղեկ, 1959 թ. 02/02
- Ստ. Վարդանյան , «Խակ Ձմերուկը», Բրիգադիր , 1959 թ. 23/03
- Վ. Պովոլյաև, «Ախ, սիրտ», Բաժնի վարիչ, 1959 թ. 10/06
- Ալեքսանդր Պուշկին, «Քարե Հյուրը», Կոանդոր, 1959 թ.08/06
- Հասկիլ, «Միստր Նոբադիի կարիերան», Պատկառելի միստր 1959 թ. 22/?
- Հր. Մուրադյան «Սայաթ Նովա» Իշխան Չիկովանի 1959 թ. 22/12
- Խուան Սյաո, «Գյուլնազ տատի հեքիաթը», Չաո, 1960 թ. 21/01
- Մ. Օվչիննիկով, «Օտարի հետքը», Կապիտան Մեդվեդև 1961 թ. 29/02
- Ի. Էվալդ,«Գլեբ Ռագոզինի գործը», Միլիցիայի տեսուչ, 1961 թ. 20/03
- Վ. Բատտերշտրադտ, «Մայրիկ, դու այդ չես հասկանում», Հայր, 1962 թ. 08/03
- Գ. Առաքելյան «Թունելախորշի մարդիկ, Բրիգադիր 1962 թ. 19/02
- Ա. Նեսին, «Տունը սահմանի վրա», Ոստիկան 1965 թ. 08/02
- Ն. Հաուստոն, «Համաձայն օրենքի», Քննիչ, 1967 թ. 15/03
- Վ. Վաղարշյան, «Օղակում», Դասակապետ, 1967 թ.09/10
- Դյուրենմաթ, «Ֆիզիկոսները», Սիվերս, 1967 թ. 18/01
- Լ. Լեոնով, «Արշավանք», Եգորով 1970 թ. 11/05
- Բ. Մոլիեռ, «Երևակայական հիվանդը, Օրգոն, 1971 թ. 02/02
- Ալեքսանդր Շիրվանզադե ,«Շառլատանը», Շարբաբչյան, 1971 թ.16/07
- Ռոզեն Պրոկոֆևիչ, Գաբրիելովիչ, «Կատակասերը», Պավել, 1973 թ. 20/11
- Ռեջ. Լոուզ, «Տասերկու զայրացած տղամարդիկ», 10-րդ երդվյալ ատենակալ, 1973 թ. 24/04
- Մուրացան, «Գևորգ Մարզպետունի» Վահրամ Սեպուհ, 1973 թ. 13/01
- Ջ. Բրունո, «Մոմակալը», Մաքիավելի, 1973 թ. 25/06
- Ժորժ Սիմենոն, «Մաժեստիք հյուրանոցի նկուղներում Դիրեկտոր 1975 թ.10/06
- Ա. Լիյվես, «Ինֆարկտ», Դիրեկտորի տեղակա, 1975 թ. 30/06
- Սիլվա Կապուտիկյան, «Եվ դո՞ւ,Բրուտոս», Մախմուրյան 1976 թ. 26/01
- Ջ. Պրիստլի, «Սկանդալ,որ պատահեց», միստր Հայդեյքր, 1977 թ. 10/11
- Հովհաննես Մելքոնյան, «Հրաժարական», Վռամշապուհ Ցիցերյան, 1978 թ. 30/07
- Անտոն Չեխով, «Հիվանդասենյակ № 6», Ծերզինվորական, 1978 թ. 31/10
- Գաբրիել Սունդուկյան, «Վոդևիլներ», «Բաղնիսի բոխչա», Աղալո, 1983 թ. 05/06
- Տարաբուզի Սկառնաչի, «Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատոն», Ռայմոնդո, 1983 թ. 05/12
- Լ. Դեմետրիոս «Տոհմածառը», Ալեյկո, 1986 թ. 27/01
- Ֆրանց Վերֆել «Մուսա Լեռան 40 օրը»« Թևոսյան 1986 թ. 24/05
- Վ. Գրիգորյան «Սպիտակ Ագռավը», Երվանդ 1986 թ. 09/07
- Սերո Խանզադյան, «Մատյան եղելությանց», Ընկեր Մկրտիչ 1986 թ. 24/11
- Դոմանովիչ, «Ստրադիա», Ռազմական մինիստր 1989 թ. 03/08
- Ա. Արփիարյան, Գր. Չալիկյան, «Պարտք մեր հանապազորյա», Հասան Փաշա 1990 թ. 23/04
Դերեր ռադիոթատրոնում
- Սուխովո-Կոբիլին «Դատական գործ» , Կարևոր անձ
- Եժի Կրասնեցկի «Տարելիցը», Միլպետ
- Սաղաթել Հարությունյան «Միայն մարդն է ուղիղ քայլում», Ռեկտոր
- Ստեփան Զորյան, «Հեղկոմի նախագահը», Անրանիկ
- Ռ. Խաբատին, «Նավապետ Բլադի ոդիսականը», Նահանգապետ
- Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը», Թևոսյան
- Ս. Ալյոշին, «Ամեն ինչմնում է մարդկանց», Մարգունով
- Ալեքսանդր Պուշկին, «Կապիտանի աղջիկը», Գեներալ
- Դուբրովսկի, «Դուբրովսկի», Իշխան Վերեյսկի
- Հրաչյա Քոչար, «Կարոտ» , Ենոք
- Վահագն Դավթյան, «Մհերի դուռը», Տասնապետ
- Հ. Բյոլ , «Ծաղրածույի աչքերով», Կոստերդ
- Ալեքսանդր Պուշկին, «Քարե Հյուրը», Կոմանդոր
- Հ. Հաուպման, «Մայրամուտից առաջ», Շտեյնից
- Դոմանովիչ, «Ստրադիա», Պաշտոնյա
- Անահիտ Սեկոյան, «Եթե որոտանը խոսեր», Գուրգեն
- Լ. Անդրեև, «Ձին Սենատում», Մարկով
- Արտ. Մալանթարյան «Այդ խելահեղ օրը», Գուրգեն
- Կ. Տոնոյան, «Զինվորը», Ավակով
- Ռ. Սանոյան, «Հանդիպում», Խոպանչի
- Ստ. Վարդանյան «Կիսակայարան», Առաքել
- «Սասնա Ծռեր», «Սասունցի Դավիթ և ՓոքրՄհեր», Ձենով Օհան
- Արտ. Մալանթարյան, «Կնախամտածված սպանություն», Դատավոր
- Ա. Արփիարյան, «Կարմիր Ժամուց» , Հասան Փաշա
- «Սասնա Ծռեռ», «Մեծ Մհեր», Ձենով Օհան
- Լ.Դեմետրիոս, «Տոհմածառ», Ալեյկո
- Սերո Խանզադյան, «Մատյան, Հրայր եղելության»
- Ռ. Համբարյան, «Ես տեսել եմ Արարատը»
- Հր. Լալայան, «Արիության բարձունքը», Կապիտան
- Դյուրենմաթ, «Ֆիզիկոսները», Սիվերս
- Ռ. Ռոուզ, «12 Զայրացած տղամարդիկ», 10-րդ երդվյալ ատենակալ
- Ռ. Գևորգյան «Իմ հայրիկը Մարկ Տվենն է»
- Հ. Մելքոնյան «Հայր Տոնապետի Զորահավաքը», Անդրանիկ
- Միլորդ Լեմպել «Հերոսը», Ջոն
- Վ. Սարդու, «Մադամ Սան-Ժեն», Ժոզեֆ լեֆեվր
- Վ. Արաքսմանյան, «Կարմիր Գլխարկ»
- Վ. Դվորեցկի «Հրաժեշտ»
- Խ. Դաշտենց «Խոդետան»
- Թ. Մոստովիչ «Նիկոդիմ Դիլմարի կարիերան», Գնդապետ
- Մառ Բայջիև «Մենք տղամարդ ենք»
- Դերենիկ Դեմիրճյան «Նապոլեոն Կորկոտյան»
- Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»
- Վիշնևսկի, «Լավատեսական ողբերգություն», Հրամանատար
- Գր. Չալիկյան «Խաղաղվի’ր, ի սեր աստծո», Բարունակ
- Շ. Զաքարյան, «Պարգևատրում», Սեդրակ Ալ. Գելման «Հետադարձ կապ»
- Ա. Քրիստի, «Արևելյան ճեպնթաց»
- Կ. Տոնոյան, «Աշնանային Գնացքում», Աղաբեկյան
- Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա» , Ասկարյան
- Շ. Զաքարյան «Գլխավոր փորձը», Գեներալ
- Գուրգադյան «Իրական դրամա 4 օր տևողությամբ»
- Ռ. Համբարյան, «Արարում»
- Մորգենթաու, «Կ. Պոլիս 14-15 թվականներ»
- Արտաշես Քալանթարյան, «Սրճարան Կարո»
- Երվանդ Օտյան, «Վաճառականի մը նամակները», Մարկոս
- Ստ. Զաքարյան «Թուղթ առ փրկիչ», Աբգար թագավոր
- Ժիրայր Անանյան, «Ուղղաթիռներ եկեղեցու վրայով», Ռեժիսոր
- Ստ. Զաքարյան, «Եռագրություն- Խոր Վիրապ», Աբգար Մ.Շատրով, «Շարունակել, շարունակել»
- Գ. Սարգսյան, «Գլադիատորը», Դարբինյան
Ֆիլմեր
- «Սայաթ-Նովա»
- «Լալվարի որսկանը»
- «Խաթաբալա»
- «Երջանկության մեխանիկան»
- «Բարի առավոտ»
- «Կապիտան Առաքել»
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
- «Ընկեր Փանջունի»
Հասարակական գործունեություն
- 1978 թվականից ՀՀ շրջանային կոմիտեի անդամ
- 1982 թվականին ընտրվել է շրջանային խորհրդի դեպուտատ
- 1982 թվականին ընտրվել է ՀՀ քաղաքային կոմիտեի անդամ
- 1949 թվականին ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1981 (Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացման մեջ «Ագրիպայի» դերակատարման համար)
Ընտանիք
- Կինը՝ Հռիփսիմե Սրապյան
- Դուստրեր՝ Դիանա և Գայանե Մանուկյաններ
Գրականություն
- Վարսիկ Գրիգորյան, «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007: