Mamikon Danaghian
Quick Facts
Biography
Մամիկոն Տիգրանի Դանղյան (հոկտեմբերի 1, 1907(1907-10-01), Ձորաղբյուր, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1984(1984-07-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969)։
Կենսագրություն
1930 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և երկու տարի զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1936), ընդունվել ասպիրանտուրա և երկու տարի անց պաշտպանել թեկնածուական, 1949 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականից նույն համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչն է, աշխատել է նաև որպես քիմիական ֆակուլտետի դեկան։
Գիտական աշխատանքները վերաբերում ևն բազմաֆունկցիոնալ γ-լակտոնների սինթեզին և դրանց տարբեր փոխարկումների ուսումնասիրությանը։
Մամիկոն Դանղյանը 1951 թվականից շուրջ երեսուն տարի գլխավորել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը, դասավանդել «Օրգանական քիմիա» հիմնարար առարկան։ 1951-1962 և 1967-1971 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 36 և դոկտորական 5 ատենախոսություն։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։
Պարգևներ, մրցանակներ
Պարգևատրվել է «Պատվո նշաև», Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։
Երկեր
- Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, Երևան, 1961 (համահեղինակ)։
- Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, 2-րդ հրատ., Երևան, 1974 (համահեղինակ)։