M. E. Asatryan
Quick Facts
Biography
Մանվել Եգորի Ասատրյան (26 ապրիլի, 1926, Արագած - 25 հունվարի, 2000, Երևան), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
Մանվել Ասատրյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 26-ին Էջմիածնի շրջանի Արագած գյուղում։ 1939 թ. ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, 1942 թ.` Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1951 թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1942-1944 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, 1954 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս, դասավանդել է հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն։
1954 թ. Մանվել Ասատրյանը պաշտպանել է թեկնածուական, 1970 թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1973 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1990-1995 թվականներին եղել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ։
Մ. Ասատրյանը վախճանվել է 2000 թվականի հունվարի 25-ին Երևանում։
Մանվել Ասատրյանի որդին է ֆիզիկոս-տեսաբան Հրաչյա Ասատրյանը։
Երկեր
- Խոսքի կուլտուրայի մասին, Երևան, 1958,
- Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր, 3 հատորով, Երևան, 1970-77,
- Բայի սեռերը ժամանակակից հայերենում, Երևան, 1959,
- Ուրմիայի (Խոյի) բարբառը, Երևան, 1968,
- Լոռու խոսվածքը, Երևան, 1968,
- Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1983,
- Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն. պարզ նախադասություն, բուհական դասագիրք, Երևան, 1987։
Աղբյուրներ
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 58։
- Մանվել Ասատրյան
- Մանվել Ասատրյան