Lyusi Syulahyan
Quick Facts
Biography
Լյուսի Հակոբջանի Սյուլահյան (1940, Հալեպ, Սիրիա), հայ գրող։
Նախնական կրթությունն ստացել է Հալեպի ֆրանսիական քոլեջում, 1958 թվականից սովորել Կոստանդնուպոլսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Տպագրվել է 1960 թվականից՝ «Շիրակ», «Զարթոնք» և այլ պարբերականներում։ «Թափառող հոգիներ» (1970, պատմվածքների ժողովածու) գրքում պատկերել է սփյուռքահայերի կյանքը։ Երևանում 1984 թվականին լույս է տեսել նրա «Անավարտ սիրանվագ» պատմվածքների ժողովածուն։ Նրա գործերից թարգմանվել են նաև արաբերեն։ Սյուլահյանը միաժամանակ զբաղվում էր դասական և ժամանակակից հայ գրողների (Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Վահան Թեքեյան, Գևորգ Էմին, Պերճ Զեյթունցյան, Վարդգես Պետրոսյան) ստեղծագործությունների արաբական թարգմանությունը կազմակերպելու և հրատարակելու գործով։ Սյուլահյանի նախաձեռնությամբ 1971 թվականից գործում է «Պարույր Սևակ» գրական սրահը։ Սյուլահյանը բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։