Lyudvig Grigoryan
Quick Facts
Biography
Լյուդվիգ Միքայելի Գրիգորյան (հուլիսի 25, 1940, Ակներ, Գորիսի շրջան, Հայաստան-սեպտեմբերի 4, 1993), ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Գրիգորյան Լյուդվիգը ծնվել է 1940 թվականի հուլիսին 25-ին, Գորիսի շրջանի Ակներ գյուղում։ Նա զրկվել էհորից, երբ մեկ տարեկան էր։ Լյուդվիգ Մանուկյանը սովորել և ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, միևնույն ժամանակ մասնակցել է գյուղիաշխատանքներին։ 1959-1961 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1976 թվականին պայթեցնողի մասնագիտությամբ ավարտել էՌուսաստանի Դաշնության Ելեց քաղաքի շինտեխնիկումը։ Վերադարձել է Գորիս աշխատանքի անցելճանապարհների շինվարչությունում։
ղարաբաղյան շարժումը սկսելուց հետո եղել է ականապատող և ականազերծող։ Ինքնապաշտպանական տարբերջոկատների կազմում մասնակցել է Մարտակերտի, Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Շռնուխու պաշտպանական մարտերին, մասնակցել զենքի փորձարկումների և արժանացել խրախուսանքների։ Նա ստացել է «Լիդո պապիկ» մականունը, երբ Շռնուխ գյուղի պահակակետերումփոխարինել է նորակոչիկ զինվորներին։ Մասնակցել է Կուբաթլիի և Ղոզաչիգրավմանը։
1993 թվականի սեպտեմբերի 4-ին՝ հերթական ականազերծմանժամանակ մահանում է ականի պայթունից։
Աղբյուրներ
- Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի հանրագիտարան