peoplepill id: liparit-margaryan
LM
Russia
1 views today
1 views this week
Liparit Margaryan
Armenian pedagogue

Liparit Margaryan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Arzakan, Kotayk Province, Armenia
Age
106 years
Awards
Medal "For Battle Merit"
 
Medal "For Distinguished Labour"
 
The details (from wikipedia)

Biography

Լիպարիտ Բադալի Մարգարյան (1919, Արզական, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1941):

Կենսագրություն

Լիպարիտ Մարգարյանը ծնվել է 1919 թվականին, Հրազդանի շրջանի Արզական գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1938 թվականի օգոստոսից մինչև 1939 թվականի նոյեմբերի 26-ը աշխատել է Ապարանի շրջանի Չամրլու գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում։ Դասավանդել է պատմություն, աշխարհագրություն և բնագիտություն։

Ռազմական ուղի

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 64-րդ հրաձգային, ապա՝ հակաօդային պաշտպանության զենիթային գնդում, որպես հրանոթի հաշվարկի հրամանատար։ Ավագ սերժանտ Մարգարյանը պատերազմի առաջին օրերից Հարավ- Արևմտյան ռազմաճակատում 16-րդ հակաօդային գնդում եղել է դասակի հրամանատար։ 1941 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Դնեպրի ափերին, Զապորոժիե, Սինելնիկովո քաղաքների պաշտպանության մարտերում, աչքի է ընկել խիզախությամբ, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Ռազմի դաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մասնակցել է Սինելնիկովո քաղաքի պաշտպանության մարտերին, 1941 թվականի սեպտեմբերի 2-ին ոչնչացրել է թշնամու ինքնաթիռներից։ Մարգարյանը թշնամու դեմ կռվել է Բելոռուսիայում, Ուկրաինայում, Դոնի ափերին, Սալսկի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում։ Աչքի է ընկել հատկապես 1942 թվականի օգոստոս ամսին Արմավիր քաղաքի մատույցներում ծավալված մարտերում։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ Գրոզնի քաղաքի մատույցներում վիրավորվել է թշնամու ինքնաթիռից նետված արկի բեկորից։ Ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել [Ռոստովի, Խարկովի, Կիևի, Լվովի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Հարավ-Արևմտյան, 1-ին Բելոռուսական, 1-ին և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մասնակցել է Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Կրակով քաղաքի ազատագրման համար 1945 թվականին պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» երկրորդ մեդալով։ Մարգարյանը մարտական ուղին ավարտել էԲեռլինում։

Հետպատերազմյան տարիներ

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Ապարանի շրջանային ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, միաժամանակ դասավանդել է աշխարհագրություն։ Պատասխանատու աշխատանքներ է վարել կուսակցական խորհրդային ապարատներում։ Պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, իսկ 1967 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» կրկնակի մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Liparit Margaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Liparit Margaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes