Lilit Brutyan
Quick Facts
Biography
Լիլիթ Գեորգի Բրուտյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ։ Լ.Գ. Բրուտյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հաղորդակցման տեսության, փաստարկման տեսության, գործաբանության, գենդերային լեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության, հոգելեզվաբանության, երեխաների խոսքի, տեղանունների և այլ հիմնահարցեր:
Պրոֆեսոր Լ.Գ. Բրուտյանը հեղինակ է մոտ 120 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ուկրանիայում, Շվեցարիայում, Լիտվիայում և այլ երկրներում: Հրապարակումների թվում 10 գիրք է:
Գիտական զեկույցներով հանդես է եկել Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելառուսում, Չինաստանում և ալյն:
Փաստարկման ուսումնասիրման միջազգային ընկերության (Նիդեռլանդներ), Գործաբանության միջազգային ընկերության( Բելգիայ), "Journal of US-China Foreign Language" (ԱՄՆ), "Journal of Sino-US English teaching" (ԱՄՆ), "Լեզու և լեզվաբանություն" ամսագրերի խմբագրակազմերի, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհուրդների անդամ է, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի փորձագետ և այլն: