peoplepill id: levon-zohrabyan-1
LZ
Russia Armenia
1 views today
1 views this week
Levon Zohrabyan
Geographer, geomorphologist

Levon Zohrabyan

The basics

Quick Facts

Intro
Geographer, geomorphologist
Work field
Gender
Male
Place of birth
Odzun, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
71 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Զոհրաբյան (այլ կիրառումներ)

Լևոն Ներսեսի Զոհրաբյան (փետրվարի 16, 1919(1919-02-16), Օձուն, Լոռու մարզ, Հայաստան - օգոստոսի 27, 1990(1990-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտությունների թեկնածու (1962), դոցենտ (1954), ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ, նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտական ղեկավար (1978-1988): Մեծ ավանդ ունի Հայկական լեռնաշխարհի, լեռնագրական կառուցվածքի, երկրաբանաձևության ասպարեզում:

Կենսագրություն

Լևոն Զոհրաբյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 16-ին, Օձուն գյուղում: 1940 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1946-1952 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ կովկասյան երկրաձևաբանական արշավախմբին, 1958-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ, 1978 թվականից՝ Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտական ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի լեռնագրության, կառուցվածքային և կիրառական երկրաձևաբանության խնդիրներին։ Հեղինակ Է Հայկական լեռնաշխարհի, Կովկասի և հարակից շրջանների լեռնագրական քարտեզի (1:1 250000, 1989), համահեղինակ՝ «Հայկական ԽՍՀ երկրաբանություն», «Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» գրքերի: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья Ереван, 1979» հիմնարար աշխատությունը:

Մահ

Լևոն Զոհրաբյանը մահացել է 1990 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում:

Պարգևներ

  • Սեմյոնով Տյան Շանսկու հուշամեդալ (1985)։

Երկեր

  • Հայկական ԽՍՀ երկրաբանություն, ռուսերեն, հ. 1, 1962:
  • Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, 1971:
  • «Орография Армянского нагорья», Ереван, 1979.

Ծանոթագրություններ

  1. «Հիշարժան տարեթվեր - ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ»։ www.geology.am։ Վերցված է 2019-06-25 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Зограбян Левон Нерсесович (1979)։Գաբրիելյան Հրաչյա Կարապետի, ed.։ Орография Армянского нагорья: Опыт орографического анализа морфоструктуры։ Институт геологических наук АН АрмССР։ Ереван: Изд-во АН АрмССР 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Zohrabyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Levon Zohrabyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes