peoplepill id: levon-rotinyan
LR
1 views today
1 views this week
Levon Rotinyan
Հայ քիմիկոս

Levon Rotinyan

The basics

Quick Facts

Intro
Հայ քիմիկոս
A.K.A.
Левон Александрович Ротинян
Work field
Gender
Male
Place of birth
Tbilisi
Age
85 years
Residence
Georgian Soviet Socialist Republic
The details (from wikipedia)

Biography

Լևոն Ալեքսանդրի Ռոտինյան (մայիսի 22 (հունիսի 3), 1879, Թբիլիսի, Թիֆլիսի գավառ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}})), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1925): ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ ֆիզիկաքիմիական առաջին դպրոցի հիմնադիրը։

Կենսագրություն

1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը։ Աշակերտել է ակադեմիկոս Վ․ Ա․ Կիստյակովսկուն, աշխատել Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուի քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում, որտեղ կազմակերպել է Ռուսաստանում ֆիզիկական քիմիայի առաջին ուսումնական լաբորատորիան և գրել ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների ռուսերեն առաջին ձեռնարկը։ 1918 թվականին հրավիրվել է Թիֆլիսի նորաստեղծ համալսարան, որտեղ Լ․ Ա․ Ռուոինյանը քիմիա է դասավանդել։ 1921-1922 թվականներին Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր, 1922-1927 թվականներին՝ հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչը։ Եղել է Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի և վերլուծական քիմիայի, պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ամբիոնների և ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի ֆիզիկական քիմիայի բաժնի, Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական և վերլուծական քիմիաների և Չուվաշական գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական քիմիայի, ամբիոնների վարիչ։ 1943-1946թվականներին աշխատել է Կիրովականի քիմիաի գործարանի կենտրոնական լաբորատորիայում, 1957-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի քիմիայի ԳՀԻ-ում։ Ռուսաստանի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են քիմիա թերմոդինամիկայի՝ մասնավորապես քիմիայի հավասարակշռված երևույթների, անիզոտրոպ հեղուկների, քիմիայի միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը։ Հալված ծծմբի նրա ուսումնասիրությունները կարևոր դեր խաղացին կառուցվածքային մածուցիկության տեսության ստեղծման համար։ Ռոտինյանը առաջին և մեծ ճշտությամբ որոշել է սնդիկի, ալյումինի և ծարիրի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները, սնդիկիգոլորշիների առաձգականությունը։ Ցիկլոհեքսանի ածանցյալների ֆիզիկական հատկությունների նրա ուսումնասիրությունները և բաշխման օրենքի թերմոդինամիկական հետազոտությունները կարևոր ներդրում են գիտության մեջ։ Ուսումնասիրելով եռբաղադրամաս հեղուկ համակարգերի լուծելիության իզոթերմային դիագրամները և կիրառելով բաշխման օրենքը՝ Ռոտինյանը ստացավ լուծված նյութերի կոնցենտրացիաները և համասեռության տիրույթները կապող հավասարումները։ Ռոտինյանը կատարել է նաև մերձարաքսյան ճահիճների հողային և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա իրականացվեց այդ ճահիճների մելիորացումը։ ՀԽՍՀ հանքային և ոչ հանքային ապարների նրա ուսումնասիրությունները հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության ստեղծումը ՀԽՍՀ-ում։

Գործունեություն

Ռոտինյանը զբաղվել է նաև հայկական բազալտների հատկությունների, նրանց հալման և բյուրեղացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, առաջարկել է ապակեմանրաթելերի անընդհատ ստեղծման եղանակ, ստեղծել հեղուկների գոլորշիացման ջերմության որոշման ճշգրիտ սարք։ Ռոտինյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ են ստեղծվել ֆիզիկական վերլուծական և անօրգանական քիմիաների առաջին ուսումնական լաբորատորիաները ՀԽՍՀ-ում։ Ռոտինյանը ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի քիմիայի ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից և կազմակերպիչներից էր։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Rotinyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Levon Rotinyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes