Levon Melikyan
Quick Facts
Biography
Լևոն Սերգոյի Մելիքյան (1906, գ. Բերդ, Շամշադինի շրջան - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
Կենսագրություն
1928 թվականին ավարտել է Բերդի յոթնամյա դպորցը, իսկ 1931 թվականին Թբիլիսիի մանկավարժական տեխնիկումը: Որպես ուսուցիչ 1931-1932 թվականներին աշխատել է Պառավաքարում, իսկ 1932-1935 թվականներին Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Ամիրվան գյուղի դպրոցում, 1935-1941 թվականներին դասավանդել է Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում: Հեռական կարգով սովորել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի բնագիտական ֆակուլտետը և երրորդ կուրսից զորակոչվել բանակ: 1942 թվականին մասնակցել է Կովկասյան լեռներում մղվող թեժ մարտերին, դեկտեմբերի 30-ին ծանր վիրավորվել և տեղափոխվել է Սոչիի առափնյա հոսպիտալը: Ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս, մասնակցել ֆաշիստների դեմ մղվող մարտերին: 1943 թվականի օգոստոսի 3-ին Բելգորոդի գետնանցման ժամանակ վիրավորվել է, բուժվել հոսպիտալում մինչև 1944 թվականի ապրիլը, որից հետո զորացրվել է: Այնուհետև շարունակել է ուսուցչությունը Բերդի դպրոցը: 1966 թվականից անցել է կենսաթոշակի։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 33-34։