Levon Kirakossian
Quick Facts
Biography
Լևոն Մարտինի Կիրակոսյան (դեկտեմբերի 20, 1928(1928-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2009(2009-01-16), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից, ԽՄԿԿ անդամ 1952 թվականից:
Կենսագրություն
Լևոն Կիրակոսյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևանում: 1943-1945 թվականներին սովորել է Երևանի հրետանային դպրոցում, ապա Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ծառայել խորհրդային բանակում մինչև 1950 թվականը: 1953 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1950-1952 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, 1952-1960 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթում: 1960-1980 թվականներին աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում: Մինչև 1969 թվականը եղել է գրականության և արվեստի բաժնի վարիչ, 1969 թվականից թերթի խմբագրի տեղակալ: 1980 թվականից աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ: 1968 թվականին «Իսահակյանի հրապարակախոսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1991 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1999 թվականից՝ Հայ-ռուսական համալսարանում (2003 թվականից՝ պրոֆեսոր):
Ռուսերեն լույս են տեսել նրա «Պոետը, իրադարձություններ և ճակատագրեր» (Երևան, 1972), «Մարդը և սխրանքը» (Երևան,1975), «Մարդու կոնցեպցիան և ժամանակակից հայ արձակի ստեղծագործական որոնումները» (Երևան, 1979) գրքերը:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 201-202
- ↑ Լևոն Կիրակոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում