Levon Javakhyan
Quick Facts
Biography
Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950(1950-06-19), Ալավերդի, Ալավերդու շրջան), հայ արձակագիր, նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի եղբայրը։ Գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։
Կենսագրություն
Ծնվել է Ալավերդի քաղաքում, ծնողները եղել են Շնող գյուղից: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում։ Գրական նորամուտը եղել է 1980 «Գարուն» ամսագրում «Շնող» ակնարկով։Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը:
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.
Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը: |
Պարգևներ
2019 թվին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին գրականության ոլորտում «Ծնկան ծերին» գրքի համար։ 2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 1915 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 1913, 1914 թվականներին տպագրված պատմվածքների համար։ 2010 թվականին «Քիրվա» պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։
Անձնական կյանք
1976 թվին ամուսնացել է Կարինե Բադալյանի հետ, նա ծնվել է 1949 թվին Երևանում, մանկավարժ է։ Ունեն երկու զավակ՝ որդին՝ Վահագն Ջավախյանը ծնվել է 1979 թվին, թեթև աթլիտիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն է, 100 մետր վազքում Բալկանյան երկրներիի բրոնզե մեդալակիր, ամուսնացած է ունի երկու զավակ։ Դուստրը Աննա Ջավախյանը ծնվել է 1981 թվին, մանկավաժ է, Երևանի ավագանու անդամ է, ամուսնացած է, ունի երկու զավակ։
Հրատարակված գրքերը
- Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
- Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
- Հիսունհինգ, 2005, Երևան
- Արծաթագիր, 2010, Երևան
- Վերնիսաժ, 2015, Երևան
- Ծնկան ծերին, 2018, Երևան
Ծանոթագրություններ
- ↑ Լևոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին»
- ↑ Գրական թերթ,2016, 12 փետրվար
- ↑ http://andin.am/%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B7%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
- ↑ admina։ «Լևոն Ջավախյան. «Քիրվա» | Aniarc» (en-US)։ Վերցված է 2019-04-19