peoplepill id: levon-igityan
LI
Georgia
4 views today
4 views this week
Levon Igityan
Հայ ճարտարապետ

Levon Igityan

The basics

Quick Facts

Intro
Հայ ճարտարապետ
Places
Work field
Gender
Male
Place of birth
Bolnisi
Age
86 years
The details (from wikipedia)

Biography

Լևոն Սուրենի Իգիթյան (1939, հունվարի 1, Լուքսեմբուրգ,Վրացական ԽՍՀ), ճարտարապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երևանի ավագանու անդամ։ 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,իսկ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին: Հանրության շրջանում նրա անձը կապվում է Երևանի բազմաթիվ պատմական և հուշարձան շենքերի քանդման հետ։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի եղբայրն է։

Կրթութույն

Լ.Իգիթյանը 1956 թ. ավարտել է Երևանի N 12 միջնակարգ դպրոցը, 1959-1966 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։։

Աշխատանքային գործունեությունը

Լ.Իգիթյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը ուսանողական տարիներից՝ աշխատելով «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ 1969-1977 թթ.եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, խմբի ղեկավար։ 1977-1985 թթ. ՀԽՍՀ Ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը, իսկ 1974-1991 թթ.` վարչության անդամ, այնուհետև՝ Հայաստանի ճարտարապետների միության վարևության անդամ մինչև 2007 թ.: 1986-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետշինում, իսկ 1991-2000 թթ. Հայաստանի Պետշինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ բաժնի վարիչ, վարչության պետ: 2009 թ. հանդիսանում է «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն և Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարի Նարեկ Սարգսյանին պատկանող «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արհեստանոց» կազմակերպության հետ:

Ստեղծագործությունները

Իրականացրել է շուրջ 40 հուշարձանային նախագծեր և 100 գրքի ձևավորում: Նրա ամենահեղինակավոր ստեղծագործություններն են Երևանում տեղադրված Առնո Բաբաջանյանի և Վիլյամ Սարոյանի հուշարձանները, Ուշացած լուսանկար արձանախումբը, ինչպես նաև Բենիկ Պետրոսյանի և Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակները։

Հանրության նկատմամբ գռեհիկ վերաբերմունքի դրսևորումներ

Լևոն Իգիթյանը մամլո ասուլիսների և այլ հրապարակային ելույթների ընթացքում գռեհիկ և վիրավորական հայտարարություններ է հնչեցնում իր գործունեությունը քննադատող քաղաքացիների հասցեին։

Արամի 30 շենքի քանդում

«Ավո ՖՄՀ» ընկերությունը, 2016 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ հանրությունից գաղտնի քանդելով Երևանի Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկում գտնվող 150 տարվա պատմական մեկ հարկանի շենք, առաջացրել էր հանրային վրդովմունք: Դեպքից հետո բազմաթիվ ճարտարապետներ, պատմաբաններ, արվեստագետներ, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, հանրային ակտիվ հատվածը մամուլի ասուլիսների ժամանակ ու հանրային այլ հարթակներում մեղադրեցին ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու ավագանուն, ինչպես նաև հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցող օտարերկրյա քաղաքացի Ավո Քարագոզյանին, Հին Երևանի հերթական հատվածը ոչնչացնելու, վանդալիզմի իրականացման մեջ:

Ի պատասխան հանրային բողոքի Երևանի քաղաքի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը մամուլի ասուլիս հրավիրեց և դրական գնահատեց 150-ամյա պատմական շենքի քանդումը։ Իսկ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա գռեհիկ ոճով ասաց, որ «Էս ի՞նչ եք խոսում դուք: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք` ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդն էդ сарай-ն (նկատի ունի Արամի 30-ի 150-ամյա պատմական շենքը) արժեք չի համարի: Եթե ուզում եք մի բանի դեմ պայքարել` լավ թիրախ ընտրեք: Իմ խորին համոզմամբ` ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու, ընդդիմադիր լինելու, երևալու համար չարժի սենց բաներ անել»:

Գրող Հովիկ Չարխչյանը Լ.Իգիթյանի հայտարարությանն ի պատասխան ասել էր, որ «Եթե մի ժողովուրդ Լևոն Իգիթյանին համարում է արժեք, ցավում եմ մեր ժողովրդի համար: Այդքան հոգեպես և հոգևոր տեսակետից աղքատ չենք, лицемер-ի համար աղմուկ չեն հանում»:

Լ.Իգիթյանի հայտարարությունից հետո հանրության վրդովմունքն ավելի սաստկացավ։ Նրա հասցեին հրապարակային հարթակներում հնչեցվում էին անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ։ Անգամ «Ազատություն» ռադիոկայանի՝ Լ.Իգիթյանի հետ նախապես պայմանավորված «Ֆեյսբուքյան մամուլի ասուլիս» հաղորդումը չկայացավ, քանի որ հարցադրում անողները հարցեր տալու փոխարեն հայհոյանքներով ու հեգնական արտահայտություններով տեքստեր էին գրել։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Igityan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Levon Igityan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes