peoplepill id: levon-abrahamyan
LA
Armenia Russia
1 views today
2 views this week
Levon Abrahamyan
հայ փիլիսոփա

Levon Abrahamyan

The basics

Quick Facts

Intro
հայ փիլիսոփա
A.K.A.
Abrahamyan Levon Harutyuni Lev Harutyuni
Work field
Gender
Male
Place of birth
Akhalkalaki
Age
96 years
Family
The details (from wikipedia)

Biography

Levon Abrahamyan Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)

Լևոն (Լև) Հարությունի Աբրահամյան (1928, մարտի 11, Ախալքալաք), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971

Խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանի հայրն է։

Կենսագրություն

Ծնվել է մարտի 11-ին, Ախալքալաքում։ Սովորել է Թիֆլիսի թիվ 43 դպրոցում: 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1950-1956 թվականներին եղել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտաշխատող, 1955-1971 թվականներին ընդհատումներով՝ ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 1956-1958 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1958-1969 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։

1953 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն: 1955 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում:

1969-1970 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության, իսկ 1970-1976 թվականներին՝ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնում: 1976-1978 թվականներին եղել է ԵրՊԻ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1987 թվականներին՝ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ, 1987-2008 թվականներին՝ ԵՊՀ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր: 2008 թվականին անցել է կենսաթոշակի:

Հեղինակ է 67 հոդվածի, 14 մենագրության:

Զբաղվել է դիալեկտիկական մատերիալիզմի իմացության տեսության հարցերով։ Աշխատությունները վերաբերվում են տեսական փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության հարցերին։

Մեծ ներդրում ունի Իմանուել Կանտի աշխատությունների հայերեն թարգմանության և մեկնաբանման գործում:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 ատենախոսություն:

Երկեր

  • Гносеологические проблемы теории знаков, Е., 1965.
  • Кант и проблема знания, Е., 1979.
  • Главный труд Канта, Е., 1981.
  • Лекции по философии, Е., 1996.
  • Письмо о моралистах прошлого, Е., 2001.
  • О филисофских проблемах знаковой теории языка, Е., 2001.
  • Термины философии И. Канта: Словарь. Тигран Мец, 2003 - Всего страниц: 36.
  • Другой Кант, Полигнозис, М., 2004.
  • Беседы о классической филисофии, Е., 2006.
  • Понять филисофа, Е., 2006.
  • Նամակներ մեծ բարոյախոսների մասին, Ե., 2007:
  • Тетрадь Sigma. Размышления на философские темы, Е., 2008.

Ծանոթագրություններ

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 53:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Ոչինչ չիմանալով՝ հնարավոր չէ մտածել»
  4. Աբրահամյան Լեւոն Հարությունի (2003)։ Термины философии И. Канта: Словарь (ռուսերեն)։ Тигран Мец։ ISBN 9789994100224 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Levon Abrahamyan
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Abrahamyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Levon Abrahamyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes