peoplepill id: leon-adyan
LA
Russia Azerbaijan
3 views today
6 views this week
Leon Adyan
Prose writer, editor, translator

Leon Adyan

The basics

Quick Facts

Intro
Prose writer, editor, translator
Gender
Male
Place of birth
Çıldıran, Mardakert District, Nagorno-Karabakh Autonomous Oblast, Azerbaijan
Place of death
Saint Petersburg, Russian Empire, Tsardom of Russia
Age
81 years
Education
Azerbaijan State Pedagogical University
Baku, Baku Uyezd, Azerbaijan
(1960-)
Yerevan State University
Yerevan, Armenia
Employers
(1964-)
The details (from wikipedia)

Biography

Լևոն (Լավրենտի) Ոսկանի Ադյան (օգոստոսի 30, 1940(1940-08-30), Չլդրան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 2021(2021-10-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ արձակագիր, թարգմանիչ,հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ, ՌուսաստանիԴաշնության, Հայաստանի,Ամերիկայի հայ գրողների ևԼՂՀգրողների միություններիանդամ։

Կենսագրություն

Ծնվել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Հարևան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Սումգայիթի խողովակագլանման գործարանում որպես թթվածնային արտադրամասի ապարատավար։ Սովորելէ Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվանպետական մանկավարժական ինստիտուտիպատմաբանասիրական ֆակուլտետիևԵրևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Շուրջ 25 տարի՝ 1964 թվականի նոյեմբերից աշխատել է Բաքվում հրատարակվող «Գրական Ադրբեջան» հանդեսում, սկզբում որպես արձակի բաժնի վարիչ, 1977 թվականից՝բաժինների վարիչ։ 1979-1981 թվականներին եղել է հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնակատարը։ Եղելէ այդ հանդեսի խմբագրական կոլեգիայի անփոփոխ անդամը, Ադրբեջանական ՍՍՀ մամուլի պետական կոմիտեի խմբագրական խորհրդի անդամ,«Արմյանսկի վեստնիկ»ռեգիոնալ թերթիգլխավոր խմբագիր, Պյատիգորսկ քաղաքի հայկական համայնքի նախագահի տեղակալ։

Հեղինակ է ինքնուրույն ու թարգմանական ավելի քան երեսուն արձակ գրքերի։

Ադրբեջաներեն լույս են տեսել նրա «Ձորով մի գետ է հոսում» (Բաքու, 1977), «Լեռների մարդը» (Բաքու, 1981), «Հավերժական վերադարձ» (Բաքու, 1984), «Ձորի տունը» (Բաքու, 1985)։

Գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով։

Բաքվի 1990 թվականի հայոց եղեռնից հետո տարագրվել է Ռուսաստան, ապրել Լենինգրադում, Պյատիգորսկում,Սոչիում։ Վերջին տարիներին բնակվում է Սանկտ-Պետերբուրգում։

Երկեր

  • Կյանքի ճանապարհին (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Ուր են այն հին օրերը» լիրիկական վիպակը), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 128 էջ։
  • Հեռու լեռներում (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1968, 124 էջ։
  • Իմ երկրի մարդիկ (պատմվածքներ, ակնարկ, մանրաքանդակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 152 էջ։
  • Տունը գյուղի ծայրին, Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
  • Այն հեռավոր ամռանը (գրքում տեղ են գտել «Ձորում աղմկում է գետը» էսսեն և պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1975, 312 էջ։
  • Կորսված բարդիներ (գրքում տեղ են գտել «Կորսված բարդիներ» և «Մոռացված երգը» վիպակները), Բաքու, «Յազըչը», 1979, 272 էջ։
  • Մոռացված երգը, Բաքու, «Յազըչը», 1981, 326 էջ։
  • Աշնանային ցրտեր, Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Ակն ընդ ական, Բաքու, «Գյանջլիք», 1983, 309 էջ
  • Հայրական տուն, Բաքու, «Յազըչը», 1984, 356 էջ։
  • Դարձ ի շրջանս յուր , Երևան, Սովետական գրող, 280 էջ։
  • Իրիկնային աղջամուղջ, վիպակների և պատմվածքների ժողովածու2015, 400 էջ։
  • Անձրևից հետո, Ստեփահակերտ,2016, 143 էջ։
  • Հեռացող եզերք, Երևան,վեպ-ռեքվիեմ,2018, 340 էջ։
  • Այն հեռավոր ամռանը, մանրաքանդակներ, պատմվածքներ, վիպակներ,Երևան, 2018,480 էջ։
  • Թուխ ճայը և այլն։

Թարգմանություններ (ադրբեջաներենից և ռուսերենից)

  • Միրզա Իբրահիմով, Խոսրով Ռուզբեհ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
  • Հյուսեյն Աբասզադե, Շոկոլադ բաժանող աղջիկը, Երևան, «Հայաստան», 1976, 179 էջ։
  • Իմրամ Կասումով, Ջեյրան (վիպակների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 480 էջ։
  • Հրո երկրի ձայները (ադրբեջանական վիպակների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1977, 422 էջ։
  • Իմրամ Կասումով, Մարդը խարիսխ է ձգում (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 400 էջ։
  • Ջաֆար Ջաբարլի, Պատմվածքներ, Բաքու, «Գյանջլիք», 1979, 120 էջ։
  • Սպիտակ կեչիներ (ադրբեջանական պատմվածքների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1978, 324 էջ։
  • Սուրեն Կասպարով, Ավազների միջով, Բաքու, «Յազըչը», 1979, 320 էջ։
  • Կապուտակ ծովը (նմուշներ ադրբեջանական երիտասարդական արձակից), Բաքու, «Յազըչը», 1982, 200 էջ։
  • Ամպրոպից հետո (ադրբեջանական դասական արձակի ժողովածու), Բաքու, «Յազըչը», 1984, 315 էջ։
  • Էլչին, Արծաթափայլ ֆուրգուն (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 188 էջ։
  • Միրզա Իբրահիմով, Ծովափին, Երևան, «Սովետական գրող», 1984, 450 էջ։
  • Սուրեն Կասպարով, Այս տարօրինակ ապրիլ ամիսը, Երևան, «Սովետական գրող», 1984, 250 էջ։
  • Ջաբար Ջաբարլի, Գյուլզար, պատմվածքներ։ Բաքու, «Գյանջլիք»։
  • Նարիման Նարիմանով, Բահադուր և Սոնա (փոքրիկ սիրավեպ), Բաքու, «Յազըչը», 1985, 96 էջ։
  • Սուրեն Կասպարով, Ճակատագրին ընդդեմ, Բաքու, «Յազըչը», 1984, 220 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Leon Adyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Leon Adyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes