Leno Abgaryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենո Թադևոսի Աբգարյան (դեկտեմբերի 21, 1925(1925-12-21), Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2017(2017-12-19), Երևան, Հայաստան), բժիշկ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
Լենո Աբգարյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 21-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1949 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո գործուղվել է Գորիս, աշխատել որպես թոքաբան-բժիշկ, հիմնադրել առաջին հակատուբերկուլյոզային դիսպանսերը 30 մահճակալով։ Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Լենո Աբգարյանը տեղափոխվել է Երևան, երկար տարիներ աշխատել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում` որպես գլխավոր բժիշկ։ Կենսաթոշակի անցնելուց հետո մինչև կյանքի վերջ աշխատել է նույն դիսպանսերում որպես բաժնի վարիչ և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական։
Աշխատություններ
Լենո Աբգարյանը իր մասնագիտության վերաբերյալ ունի 18 գիտական աշխատություն՝ տպագրված նախկին միութենական և հանրապետական գիտական մամուլում։ 1994 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որպես ոռոգման ցանցերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ղեկավար։
Պարգևներ
2013 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ճանաչվել է «Տարվա բժիշկ»՝ «Հատուկ անվանակարգ» անվանակարգում։