Lazo
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լազո, իսկական անուն ազգանունը՝ Հակոբ Գրիգորի Ղազարյան (1869, Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 2, 1926(1926-04-02), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, մանկավարժ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել ուսուցչությամբ։ Տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել պարբերականների։
Հրատարակում
Հրատարակվել են Լազոյի «Գուլե» (1890), «Ֆերո» (1892) պատմվածքները, «Խունխոր» (1893) վեպը, «Յա դաստ» (1904) վոդևիլը, «Թասիբ» (1899, Բայազ ծածկանունով), «Քուրդ Զասմի պատմությունը» (1923) վիպակները, որոնք արտացոլում են քուրդ ժողովրդի կյանքը, կենցաղը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը։
Լազոյի սցենարով նկարահանվել է «Զարե» (1926) ֆիլմը։ 1921 թվականին Լազոն կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը, որը քրդական դպրոցներում օգտագործվել է մինչև 1928 թվականը։ Լազո մշակութային մեծ աշխատանք է կատարել քուրդ բնակչության շրջանում։
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 18012 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 18012 |