Larisa Alaverdyan
Quick Facts
Biography
Լարիսա Ասատուրի Ալավերդյան (1943 թ. սեպտեմբերի 21, Բաքու), հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
Կենսագրություն
Ծնվել է Բաքվում 1943 թվականի սեպտեմբերի 21-ին։ 1966 թվականին ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը՝ անցել է մանկավարժական աշխատանքի որպես մաթեմատիկայի և գծագրության ուսուցիչ։
1960-1965 թվականներին աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը որպես դաստիարակ, 1966-1967 թվականներին՝ Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990 թվականներին՝ Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում՝ սկսած կրտսեր գիտաշխատողից մինչև բաժնի վարիչ, և հաշվիչ կենտրոններում՝ սկսած բաժնի վարիչից մինչև տնօրենի տեղակալ։
1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004 թթ. և 2006-2007 թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ 2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
2002 թվականից դասախոսում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։
2007 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
Կանանց հանրապետական խորհրդի, ՀՀ Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների և զինգերիների հարցերի, Միգրացիայի և փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի և աշխատանքային խմբի անդամ է։
Լարիսա Ալավերդյանը մասնակցել է տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր ժողովածուների ու հրապարակումների։
Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
Նախորդող Ստյոպա Սաֆարյան | ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյան 09 սեպտեմբերի 2009 թ. - 31 մայիսի 2012 թ. | Հաջորդող Զարուհի Փոստանջյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է | ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյան 01 մարտի 2004 թ. - 04 հունվարի 2006 թ. | Հաջորդող Արմեն Հարությունյան |