peoplepill id: lalik-khachatryan
LK
Russia Armenia
2 views today
1 views this week
Lalik Khachatryan
Armenian linguist

Lalik Khachatryan

The basics

Quick Facts

Intro
Armenian linguist
Gender
Male
Place of birth
Gavar, Armenia
Age
73 years
Education
Armenian State Pedagogical University
The details (from wikipedia)

Biography

Լալիկ Մնացականի Խաչատրյան (հունվարի 6, 1952(1952-01-06), Նոր Բայազետ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003)։

Կենսագրություն

Լալիկ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 6-ին, Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ 1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1978-1982 թվականներին եղել է հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ։ 1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացներում։ 1973-1981 թվականներին դասավանդել է Կամոյի շրջանի Նորադուզ գյուղի 8-ամյա դպրոցում։ 1982 թվականից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, 2001 թվականից՝ ամբիոնի վարիչ։

Աշխատութունները վերաբերում են բառերի ձևաբանական իմաստի և արժեքի պատմական տեղաշարժերին, բառակապակցությունների իմաստաբանությանը։ Հրատարակվել են նրա «Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ» (1985), «Խոսքի մասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում» (1996), «Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան» (1998), «Գրաբարի բացատրական բառարան» (2003), «Գրաբարի դասագիրք» (2004), «Հայոց լեզու: Դասագիրք 7-րդ դասարանի համար» (2006, համահեղինակ), «Հայոց լեզու, գրականություն» (Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, 2006, համահեղինակ), «Լեզվաբանության ներածություն» (2008), «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» (2010), «Գրաբարի ուսումնական բառարան» (2013), «Բառակազմական և ձևաբանական կաղապարները ժամանակակից հայերենում» (2014), «Բառաշխարհի գաղտնիքները. հունալատինական փոխառություններ» (2014), «Համեմատություն դարձվածային արտահայտությունները հայերենում (5-16-րդ դարեր)» (2015, համահեղինակ), «Գրաբարի ուսումնական բառարան» (2016), «Հայոց լեզվի պատմության դասընթաց (գրային ժամանակաշրջան)» (2016, համահեղինակ), «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (2017) աշխատությունները։

Պարգևներ, մրցանակներ

  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ, 2008
  • Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ, 2010
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ, 2012
  • «Մայրենիի դեսպան» մեդալ, ՀՀ սփյուռքի նախարարություն (Սիրիայի Իսլամական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցներին մատուցած ակնառու ծառայությունների համար), 2017

Հրապարակումներ, հոդվածներ

Ծանոթագրություններ

  1. Լալիկ Մնացականի Խաչատրյան
  2. Խաչատրյան Լալիկ Մնացականի (2003)։ Գրաբարի բացատրական բառարան: (Ձեւաբանորեն տարարժեք բառեր) (հայերեն)։ Զանգակ-97  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  3. Խաչատրյան Լալիկ Մնացականի (2004)։ Գրաբարի դասագիրք (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-901-4  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  4. Հայոց լեզու, գրականություն: Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ եւ ծրագիր (հայերեն)։ Անտարես։ 2006։ ISBN 978-99941-57-40-2  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  5. Խաչատրյան Լալիկ (2014)։ Բառաշխարհի գաղտնիքները: հունալատինական փոխառություններ (հայերեն)։ Zangak hratarakchʻutʻyun։ ISBN 978-9939-68-332-4  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  6. «AV Production - Լալիկ Խաչատրյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-01-06 
  7. «Կոհա առցանց քարտարան, Խաչատրյան, Լալիկ Մնացականի,"'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2020-01-06 

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Lalik Khachatryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Lalik Khachatryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes