peoplepill id: kristine-grigoryan
KG
Russia Armenia
2 views today
2 views this week
Kristine Grigoryan
Armenian lawyer

Kristine Grigoryan

The basics

Quick Facts

Intro
Armenian lawyer
Work field
Gender
Female
Place of birth
Sevan, Armenia
Age
43 years
Education
Yerevan State University
The details (from wikipedia)

Biography

Քրիստիննե Աղվանի Գրիգորյան (օգոստոսի 27, 1981(1981-08-27), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ իրավաբան: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Կենսագրություն

Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում: 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան,2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում: 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան: 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական: 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Kristine Grigoryan

Basics

Introduction

Կենսագրություն

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Kristine Grigoryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Kristine Grigoryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes