peoplepill id: koryun-marutyan
KM
Russia
1 views today
1 views this week
Koryun Marutyan
Pedagogue

Koryun Marutyan

The basics

Quick Facts

Intro
Pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Death
Age
70 years
Awards
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945"
 
The details (from wikipedia)

Biography

Կորյուն Ավետիսի Մարության (1918 - 1988), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Կորյուն Մարությանը ծնվել է 1918 թվականին Կարսի մարզի Տիկոռ գյուղում։ Ավարտել է գյուղի տարրական դպրոցը ևուսումը շարունակելու համար տեղափոխվել Երևան։ 1938 թվականին Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, մասնակցել է լուսավորության նախարարության կազմակերպած ուսուցչական դասընթացներին, ապա ընդունվել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը և Սիսիանի շրջանում զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Որպես ուսմասվար Մարությանն աշխատել է Շաքիի ինտերնացիոնալ 7-ամյա և Դարբասի միջնակարգ դպրոցներում, դասավանդել մայրենի լեզու և գրականություն։

1942 թվականին Մարությանը զորակոչվել է կարմիր բանակ, Կովկասյան 106-րդ պահեստային հրաձգային գնդում ավարտել է կրտսեր հրամանատարական դասընթացները և որպես գնդացրորդ, ավագ սերժանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ղրիմի և Կովկասի պաշտպանական մարտերին, 147-րդ հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային վաշտի ավագ, մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման մարտերին։ Վիսլայի գետանցման ժամանակ վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ, բուժվելուց հետո վերադարձել է Կանտեմիրյան տանկային կորպուսի շարք, մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականի հունվարին երկրորդ անգամ է վիրավորվել, ապաքինվելուց հետո նորից վերադարձել էռազմաճակատ։ Հաղթանակը դիմավորել է Դրեզդենում։

Մարությանը պարգևատրվել է «Խիզախության համար», «Կրակովի ազատագրման համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով, ինչպես նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերով։

1945 թվականի նոյեմբերին Մարությանը զորացրվել է և շարունակել իր մանկավարժական աշխատանքը։ Որպես ուսումնական մասի վարիչ աշխատել է Երևանի № 94, 126 դպրոցներում, դասավանդել է մայրենի լեզու և գրականություն։ 1947 թվականին ավարտել է մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։ Մարությանի բազմաթիվ պատմվածքները և հոդվածները տպագրվել են հանրապետական մամուլում։

Պարգևներ

  • «Խիզախության համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • «Կրակովի ազատագրման համար» մեդալ

Մահ

Կորյուն Մարությանը մահացել է 1988 թվականին։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը։ Տապանաքարի վրա փորագված է.

Հավերժը մահվան օրենքն է անգութ,

Մեր կյանքը` երազ, մեր ծնունդը սուր։


Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Koryun Marutyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Koryun Marutyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes