peoplepill id: konstantin-sergeevitsj-esenin
KSE
Russia
1 views today
1 views this week
Konstantin Sergeevitsj Esenin
Soviet writer (1920-1986)

Konstantin Sergeevitsj Esenin

The basics

Quick Facts

Intro
Soviet writer (1920-1986)
Places
Gender
Male
Place of birth
Moscow
Place of death
Moscow
Age
66 years
The details (from wikipedia)

Biography

Կոնստանտին Եսենին (ռուս.՝ Константин Сергеевич Есенин, փետրվարի 3, 1920(1920-02-03), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 26, 1986(1986-04-26), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սպորտային լրագրող և վիճակագիր, ֆուտբոլային մասնագետ: Հիմնական մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Ճակատային զինվոր, երեք Կարմիր Աստեղի շքանշանների ասպետ:

Կենսագրություն

Բանաստեղծ Սերգեյ Եսենինի և դերասանուհի Զինաիդա Ռայխի որդին: Ծնվել է 1920 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում: Հարազատ քույրը՝ Տատյանա Սերգեևնա Եսենինան (1918-1992), լրագրող և գրող, գրականագետ, ռազմական տարհանումից հետո կես դար ապրել և աշխատել է Տաշքենդում, որտեղ և թաղված է: Հոր մահից հետո Կոնստանտինը դաստիարակվել է Զ. Ռայխի և Վսևոլոդ Մեյերխոլդի ընտանիքում: Ավարտել է Կարմիր Պրեսնայի№ 86 դպրոցը: Արդեն Հայրենական Մեծ պատերազմից հետո, ստացել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտի դիպլոմ:

Կոնստանտին Եսենինը զգալի ջանքեր է դրել պահպանելու Ս. Եսենինի և Վ. Մեյերխոլդի արխիվները, որոնք Ռայխի և Մեյերխոլդի մահվանից հետո, բանաստեղծի երեխաները Բրյուսովի նրբանցքի բնակարանից տեղափոխվելու ժամանակ Տատյանայի հետ թաքցրել են Բալաշիխայում, իսկ պատերազմից հետո հանձնել են պետությանը։ Կոնստանտին Եսենինի գրչին պատկանում է նաև հոր մասին հրապարակված հուշերը:

1941 թվականի նոյեմբերին արդեն չորրորդ կուրսի ուսանող կամավոր գնացել է ճակատ։ 1942 թվականին Լենինգրադի 92-րդ հրաձգային դիվիզիայի կազմումպաշտպանել է շրջափակված Լենինգրադը: Շրջափակումը ճեղքելուց հետո 1944 թվականինԵսենինին ուղարկում են Կարելի պարանոց: 1944 թվականի ամռանը առաջին վաշտի գրոհային գումարտակիհրամանատարի և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի մահվանից հետո Եսենինը կրտսեր լեյտենանտի կոչումով ընդունեց վաշտի հրամանատարությունը: Կատաղի մարտերի ընթացքում պայթուցիկ գնդակից ստացել է թոքերի ծանր հրազենային վնասվածք: Ընդամենը ճակատում, վիրավորվել է երեք անգամ։ Կարմիր Աստղ երկու շքանշանները ստացել է պատերազմի ժամանակ, երրորդ շքանշանը՝ հանձնվել է արդեն 1970-ական թվականներին: 1985 թվականին պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով:

Պատերազմից հետո ավարտել է Մոսկվայի պետական շինարարական ինստիտուտը: Աշխատել է Մոսկվայի շինհրապարակներում որպես շինարարական տեղամասի պետ: 1950-1960-ականներին մասնակցել է այն ժամանակ ԽՍՀՄ-ում ամենամեծ սպորտային համալիրի՝ Լուժնիկի կենտրոնական մարզադաշտի կառուցմանը, կառուցել է բնակելի տներ, դպրոցներ ու կինոթատրոններ:

Ֆուտբոլ

Ֆուտբոլով Կոնստանտին Եսենինը տարվել է պատերազմից առաջ: 1936 թվականին խաղացել է Մոսկվայի պատանեկան առաջնության եզրափակչում և հասել է գերազանց մարզական հաջողությունների: Պատերազմից հետո ֆուտբոլ է խաղացելարտադրական կոլեկտիվների թիմերի մրցումներում: Հետևելով ԽՍՀՄ-ի առաջնության հանդիպումներին, սկսել է վարել ֆուտբոլային վիճակագրություն, որտեղ շուտով դառնում է ճանաչված մասնագետ: Առաջին ֆուտբոլային պլանները, ծրագրերը և տեղեկատուները դեռևս 1930-ական թվականներին Կոնստանտինին արտասահմանից բերում էին Վ. Մեյերխոլդը և Զ. Ռայխը:

1955 թվականից աշխատել է «Սովետսկի սպորտ», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Ֆուտբոլ» թերթերում և «Սպորտային խաղեր», «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրերում: Ֆուտբոլը ժողովրդականացնող և ֆուտբոլային վիճակագրության գիտակ:

Կոնստանտին Եսենինը մեզ մոտ ֆուտբոլային թվաբանության մասով բարձր հեղինակություն ունի, ինչպես ինքն է անվանում իր զբաղմունքը՝ բոլոր գլխավոր մատյանների ղեկավարը... Եսենինը մնում է առավել հայտնի, գնահատված և ընթերցվող ֆուտբոլային պատմագիրը: Իր թվաբանությունը նա ոչ միայն դնում է սյուներով և հաշվում է ժլատ ասպետի նման: Նա ուրախ կախարդանքներ է անում նրա հետ, բացառելով աննախադեպ դեպքերը: Նրա այդ գտածոներըֆուտբոլի ավելացնում էին ինչ-որ ավելորդ հատվածներ, զարմացնում են, մխիթարում, իսկ երբեմն գցում մտքերի մեջ:


Կոնստանտին Եսենինը 1967 թվականին ստեղծված Գրիգոր Ֆեոտովի ակումբի նախաձեռնողն է Ֆուտբոլ շաբաթաթերթում։ 1963 թվականին Եսենինի նախաձեռնությամբ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրությունը մրցանակ ստեղծեց «Մոսկովյան մարզադաշտերում մրցաշրջանում խփած ամենագեղեցիկ գոլի» համար:

Շատ տարիներ եղել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի քարոզչության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Մահացել է 1986 թվականի ապրիլի 26-ին Մոսկվայում: Թաղված է  մոր հետ Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատան 17-րդ տարածքում, հոր գերեզմանոցից ոչ հեռու:

Ձեռքբերումներ

Առաջինն է կազմել ցանկեր՝

  • ԽՍՀՄ հավաքականի բոլոր հանդիպումների (պաշտոնական և ոչ պաշտոնական):
  • Լավագույն ռմբարկուների, որի հիման վրա ստեղծվել է Գրիգոր Ֆեդոտովի անվան ռմբարկուների ակումբը:
  • Խաղացողների, ովքեր ունեցել են առավելագույն թվով հանդիպումներ ԽՍՀՄ առաջնություններում:
  • ԽՍՀՄ ակումբներ մարզիչների:

Անձնական կյանք

Ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջինը ամուսնացել է  ճակատից վերադառնալուց հետո.  ծնվել է աղջիկը Մարինան: Ընտանիքը շուտով քանդվեց, ապա Կոնստանտին Եսենինը ծանոթացել և 1951 թվականին ամուսնացել է  Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Սիցիլիա Մարկովնայի հետ (ծնված 1921 թվականին Վլադիվոստոկում): Նա այդ ժամանակ արդեն ուներ որդի մահացած զինվորականից, հետո աշխատել է Արտաքին առևտրի ակադեմիայում, դասավանդել է ռուսաց լեզու օտարերկրացիների համար: 1965 թվականին հարաբերությունները խզվեցին, իսկ 1980 թվականին ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվեցին: Երկրորդ ամուսնությունից երեխաներ չի ունեցել:

Գրքեր

  • Футбол : Рекорды, парадоксы, трагедии, сенсации / Дружеские шаржи футболистов И. Соколова. — М.: Мол. гвардия, 1968. — 208 с.: ил.
  • Футбол : Рекорды, парадоксы, трагедии, сенсации / Есенин Константин Сергеевич. — М.: Мол. гвардия, 1970. — 208 с.: ил.
  • Московский футбол / Есенин Константин Сергеевич. — М.: Моск. рабочий, 1974. — 264 с.: ил.
  • Спартак Москва / Под ред. Л. Филатова. Друж. шаржи И. Соколова. — М.: ФиС, 1974. — 152 с.: ил.
  • Футбол : Сборная СССР / Есенин К. С. — М.: ФиС, 1983. — 208 с.: ил.

Փաստեր

  • Մի օր օդանավակայանում Տատյանա Սերգեևնա Եսենինան երկու ծանր ճամպրուկներով տոմսերի համար կանգնած էր հերթում: Տեղափոխել ճամպրուկները նրան օգնում է մի երիտասարդ սպա: Երբ Տատյանան հանում է անձնագիրը գանձապահին ներկայացնելու համար, սպան կարդաց ազգանունը և զարմացած հարցրեց, մտահոգիչ ձայնով. Դուք Եսենինան ե՞ք: Ասացեք, իսկ դուք ֆուտբոլային վիճակագիր Կոնստանտին Եսենինի բարեկամուհին ե՞ք: Երբ Տատյանա Սերգեևնան հանդիպեց եղբորը, պատմեց նրան այս դրվագի մասին, հավելելով, որ դու հայրիկից ավելի ճանաչված ես դարձել։ Ու հետո երկար ծիծաղում էին:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Konstantin Sergeevitsj Esenin is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Konstantin Sergeevitsj Esenin
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes