Konstantin Ishkhanyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Իշխանյան (մայիսի 15, 1959(1959-05-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ինժեներ-հիդրոտեխնիկ, օբյեկտների շինարարության կազմակերպիչ և Մոսկվայի կոմունալ տնտեսության ոլորտի ղեկավար։
Կենսագրություն
Ծնվել է 1959 թվականի մայիսի 15-ին Բաքու քաղաքում։ 1976 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին ավարտել է Ադրբեջանի ինժեներաշինարարական ինստիտուտը՝ «ինժեներ-հիդրոտեխնիկ»-ի մասնագիտությամբ։ 1981-1983 թվականներին ծառայել է Զինված ուժերում։
1986 թվականից աշխատել է «Մոսոբլստրոյկոմիտեի» ձեռնարկություններում․ աշխղեկ, ավագ աշխղեկ, ՊՄԳ-68 արտադրատեխնիկական բաժնի պետ, միավորված արհմիութենական կոմիտեի նախագահ, «Ինժսելստրոյ» միավորման պետի տեղակալ, «Մոսոբլինժստրոյ» միավորման տնտեսության գծով պետի տեղակա։
1994 թվականից «Ռոսէկոստրոյ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է։ 1997 թվականից «ՌՈՍԷԿՈՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Շինարարության ոլորտում աշխատանքի ընթացքում նախագծվել և կառուցվել են ջրահեռացման համակարգերի օբյեկտներ Երկրի տարբեր շրջաններում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կալինինգրադի մարզերում, քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կրասնոյարսկ, Սուրգուտ, Դոնի Ռոստով, Ուլյանովսկ, Խաբարովսկ, Նովոռոսիյսկ և այլն։ Մոսկվայում նախագծվել և կառուցվել են Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի անձրևային կոյուղու համակարգի և տրանսպորտային երրորդ օղակի քաղաքային մաքրման կառույցները։
2006 թվականից՝ «Մոսվոդոստոկ»-ի գլխավոր տնօրեն։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ։ Ընտանիքն ապրում է Մոսկվայում։
Պարգևներ և պատվո կոչումներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017)։
- «Ռուսաստանի պատվավոր շինարար»-ի կոչում։
- Մոսկվայի քաղաքապետի պատվոգիր (2018)։
- Մոսկվայի քաղաքապետի շնորհակալությունը 2003, 2013, 2014, 2016 թվականներին։
- Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր (2014)։
- Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային զարգացման նախարարության պատվոգիր։
- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երախտագիտությունը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Страница К. Р. Ишханяна Արխիվացված 2018-02-20 Wayback Machine Мосводосток կայքում