Khachik Khacher
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԳալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչիկ Խաչեր (Գալստյան, 1946, Թեհրան, Իրան), իրանահայ գրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ճարտարագետ:
Կենսագրություն
Խաչիկ Խաչերը ծնվել է 1946 թվականին Թեհրանում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց ազգային Քուշեշ վարժարանի(նախկին Հայկազյան-Դավթյան) դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա, 1966-1978 թվականներին սովորել Ախեն քաղաքի Տեխնիկական համալսարանի (1974) և արդյունաբերական տնտեսություն և կառավարում բաժինների (1978) մագիստրատուրայի դիպլոմ։
1982 թվականին հրատարակել է «Անտարբերություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Գալուստ Խանենցի հետ հիմնել է «Թեհրանահայ գրական շրջանակ»-ը և խմբագրել երեք գիրք:
Ստեղծագործություններ
Պատմվածքների ժողովածուներ հայերենով
- «Անտարբերություն», 1982 թ.
- «Թափանցիկ մարդիկ», 1997 թ.
- «Գեներալների խաչմերուկը», 2004 թ.
- Ծուռը նստենք, շիտակ դատենք, Եր.: «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատ.), 2015 թ.
Կարճ պատմվածքների ժողովածուներ պարսկերենով
- «6-րդ արցունք», 2005 թ.
- «Ագռավների սիրած տրամադրությունը», 2006 թ.
Խաչերը հայերեն է թարգմանել իրանցի գրողների ստեղծագործություններ՝
- «Մետաքսի ճանապարհը»
- «Կարմիր փողկապով տղամարդը»
- «7 պատմվածք», 2003 թ., իրանական ժողովրդական հեքիաթների ժողովածու
Թարգմանել է նաև գերմանացի գրող Արմին Վեգների «Խղճիս ձայնը երբեք չի լռելու» ստեղծագործությունը:
Գրականություն
- Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:
Ծանոթագրություններ
- ↑ Խաչիկ Խաչեր Պիտի Ներկայացնէ Իր Երկու Հատորները
- ↑ «Խաչիկ Խաչեր - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items»։ www.abrilbooks.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-02
- ↑ «Խաչիկ Խաչեր | Ծուռը նստենք, շիտակ դատենք | Գրանիշ»։ granish.org (en-US)։ Վերցված է 2017-12-02