Khachik Khachatryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԽաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Բադալի Խաչատրյան (1924, Բջնի, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2000, Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)։
Կենսագրություն
Խաչիկ Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Բջնիի դուդուկի՝ 200 տարվա տոհմական ավանդույթներով հարուստ և երաժշտության սիրահար ընտանիքում։ Խաչիկի պապը եղել է 1920-ական թվականների Հայաստանի լավագույն դուդուկահարներից մեկը, ով 1939 թվականին հայկական ռադիոյի ժողգործիքների անսամբլի կազմում մասնակցել է Մոսկվայում Հայաստանինարվեստի և գրականության տասնօրյակին։ Հայրը նույնպես նվագել է դուդուկ, նաև զուռնա և կլառնետ։
Սովորել է Բջնիի միջնակարգ դպրոցում և երաժշտության դասատուից սովորել է նոտագրություն։
1934-1935 թվականներին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Պիոներ պալատի ժողգործիքների խմբակում Մարգար Մարգարյանի մոտ։ 1940 թվականին Մարգար Մարգարյանը նրան ներկայացնում է Ժողովրդական անսամբլի հիմնադիր և ղեկավար Արամ Մերանգուլյանին, որը լսելով երիտասարդ կատարողին, անմիջապես ընդունում է անսամբլ։
1942 թվականից մեկնում է ռազմաճակատ՝ մասնակցում Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947 թվականին, զորացրելուց հետո, սկսում է աշխատել Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում։ Դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։