Khachatur Kanayan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Կանայան (այլ կիրառումներ)
Խաչատուր Մկրտչի Կանայան (հոկտեմբերի 27, 1881, Իգդիր - հունվարի 22, 1976, Երևան), հայ մանկավարժ, լեզվաբան, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1967)։
Կենսագրություն
Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1896-1905)։ 1905-1921 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի, Իգդիրի, Թիֆլիսի դպրոցներում։ Դասախոսել է Երևանի համալսարանում (1934-1936), հայկական մանկավարժական (1934-1941, 1946-1949, 1969-1976), հայկական հեռակա մանկավարժական (1938-1941, 1946-1969, 1957 թվականից՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ) ինստիտուտներում։
Հիմք է դրել հայ գրողների լեզվաոճի գիտական ուսումնասիրությանը։
Մասնակցել է Խորհրդային Հայաստանում անգրագիտության վերացման, դպրոցների ու բուհերի ուսումնական ծրագրերի, դասագրքերի (5-7-րդ դասարաններ) հրատարակման գործին։
Պարգևներ
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1961), Աբովյան 2 մեդալով (1969, 1972 թվականներ)։
Ծանոթագրություններ
- ↑ «Խաչատուր Ստեփանյան (Khachatur Stepanyan)»։ www.adcarly.org։ Վերցված է 2018-12-25
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |