peoplepill id: khachatour-nersisyan
KN
1 views today
1 views this week
Khachatour Nersisyan
Հայ կոմպոզիտոր

Khachatour Nersisyan

The basics

Quick Facts

Intro
Հայ կոմպոզիտոր
A.K.A.
Хачатур Рубенович Нерсисян
Work field
Gender
Male
Place of birth
Armavir
Place of death
Yerevan
Age
77 years
The details (from wikipedia)

Biography

Խաչատուր Ռուբենի Ներսիսյան (1923, դեկտեմբերի 24, Արմավիր, ՌԴ Կրասնոդարի երկրամաս - 2001, նոյեմբերի 12, Երևան), քամանչահար, երգահան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1977)։

Կենսագրություն

Խաչատուր Ներսիսյանը ծնվել է 1923 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է ծնողների ծննդավայր՝ Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղ, 1933 թվականին՝ Երևան։ Երևանում սովորել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում, հաճախել պիոներ-դպրոցականների պալատի (Շինարարների ակումբ) ժողգործիքների անսամբլի պարապմունքներին (ղեկավար՝ Միքայել Չաղալյան)։

1937-1941 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում՝ Գուրգեն Միրզոյանի դասարանում։ 1939 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Ռադիոյի ժողգործիքների անսամբլ և 1945 թվականից եղել է ՀՀ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար:

1941-1945 թվականներին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին` հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը: Պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: 1945-1952 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի մենակատար (ղեկավար` ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյան)։

Ստեղծագործություններ

Հեղինակ է 200-ից ավելի երգերի՝ գրված Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մ. Թարյանի, Ս. Գրիգորյանի, Վ. Հաճյանի բանաստեղծությունների վրա, գործիքային ստեղծագործությունների՝ գրված թառի, քանոնի, դուդուկի, շվիի, քամանչայի և ժողգործիքների անսամբլի համար, պարային մեղեդիների, որոնք բեմադրվել են Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» խորեոգրաֆիկ պարի պետական, Վրաստանի Սուխիշվիլու և Ռամիշվիլու անվան պարի պետական ակադեմիական անսամբլներում, «Կանազ», «Եղեգն» ժողովրդական պարի, ինչպես նաև սփյուռքի պարախմբերում:

Որպես քամանչահար՝ հայ երաժշտարվեստը ներկայացրել է Տաշքենդում (1975) և Սամարղանդում (1978) կայացած արևելյան երաժշտությանը նվիրված միջազգային գիտաժողովներում, ելույթներ է ունեցել Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպես նաև Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Իրանում։

Նկարահանվել է «Սայաթ-Նովա» ֆիլմում, հնչունավորել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Ներսիսյանը ժողգործիքների անսամբլներ է ստեղծել և ղեկավարել Երևանի պետական համալսարանում, Ավտոդողերի գործարանում, «Կանազի» մշակույթի պալատում, Կույրերի միավորման մշակույթի պալատում, Քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումում, «Երարդշին» տրեստի ակումբում, ինչպես նաև Սևանում, Հրազդանում, Աշտարակում, Արտաշատում, Եղվարդում:

2004 թվականին թողարկվել են Ներսիսյանի ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակներ։

Երգեր

  • «Կարոտի երգ»
  • «Սեր չտվիր»
  • «Ելեք հայեր, ելեք քաջեր»
  • «Կռունկները շարան-շարան»

Պարեր

  • «Զանգեզուր»
  • «Եղեգնաձորցիներ»
  • «Արցախ»
  • «Սպասում»

    Պարգևներ, մրցանակներ

    • Ավետիք Իսահակյանի 100-ամյակի մրցանակ, 1975
    • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1977
    • Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի մրցանակ, 2000

    Հիշատակ

    Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արվեստի դպրոցը 2005 թվականին անվանակոչվել է Խաչատուր Ներսիսյանի անունով։

    Գրականություն

    • Վարուժան Պլուզյան, «Խաչատուր Ներսիսյան» մենագրություն, 2005:

    Ծանոթագրություններ

    Արտաքին հղումներ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Khachatour Nersisyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Khachatour Nersisyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes