Karlen Abgaryan
Quick Facts
Biography
Կարլեն Արամի Աբգարյան (1928, սեպտեմբերի 4 - 1995, փետրվարի 4), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։
Կենսագրություն
Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում։
Ընտանիք
- Դուստր՝ Կարինե Աբգարյան, Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի դոցենտ
- Որդի՝ Վարդան Աբգարյան (1958), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1980), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի գիտաշխատող
- Որդի՝ Արամ Աբգարյան (1955), ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1978)
Երկեր
- Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969
- Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.
- Опыт моделирования уровня эстетической культуры студентов - 82 с ил. 22 см, М. Изд-во Моск. ун-та, 1979.
- Введение в теорию устойчивости движения на конечном интервале времени - М : Наука, 1992.
- Матричное исчисление с приложениями в теории динамических систем - М.: Вуз. книга, 2004. - 543 с.
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |