Karen Hayryan
Quick Facts
Biography
Կարեն Արամի Հայրյան(փետրվարի 6, 1945(1945-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ: Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։
Կենսագրություն
Կարեն Հայրյանը ծնվել է 1945 թվականին, Երևան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Նադեժդա Կրուպսկայայի անվանթիվ 19 դպրոցում (ներկայիս Ն. Աղբալյան)։ 1962 թվականին ավարտել էդպրոցը, ընդունվելՎալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և սովորել օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժնում: Ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, ծառայությունից հետո շարունակել ուսումը։1969 թվականին ավարտել էբուհը՝ ստացել անգլերենիուսուցչի որակավորում: 1970-1971 թվականներին աշխատել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում որպես անգլերենիուսուցիչ։ 1971 թվականիցորպես անգլերենիև օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի դասախոս, աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսության թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Կարեն Հայրյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում է գիտական գործունեությամբ: Նա ունի շուրջ 40 գիտական ուսումնասիրություն։
Աշխատանքային գործունեություն
- 1998-2000 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում:
- 2001 թվականին զբաղեցրել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։
- 2006 թվականին ընտրվել է օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնում:
- 2008 թվականին վերընտրվել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում:
- 2009 թվականին վերընտրվել է օտար լեզուների դեկանի պաշտոնում:
Գիտական կոչումներ
2004 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի կոչում:
Ծանոթագրություններ
- ↑ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ - 30 Декабря 2011 - Նորություններ - Տիգրան Հայազն»։ tigranhayazn.do.am։ Վերցված է 2019-06-08
- ↑ «Կարեն Արամի Հայրյան»։ aspu.am։ Վերցված է 2019-06-09